Monday, 20 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

Վաղը ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի մրցելով Չեռնոգորիայի հետ։ Առաջիկա հանդիպմանը մեր ազգային թիմը կներկայանա կադրային լուրջ խնդիրներով։ Վնասվածքի պատճառով Երևան չեն ժամանակ ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը և բելգիական «Բրյուգեի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Կորոնավիրուստի դրական թեստի պատճառով էլ ազգային թիմին չի միացել կիպրական «Անորտոսիսի» եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի հավաքականից հեռացել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Կարծում ենք պարզ է, որ Չեռնոգորիայի դեմ մրցավեճում իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը կգործարկի խաղային նոր մոդել։ Փորձենք հասկանալ, թե ինչ դասավորությամբ և մենարկային կազմով Հայաստանի հավաքականը կսկսի Չեռնոգորիայի դեմ հանդիպումը։

«Առաջին լրատվական»-ի վարկածով Կապառոսը կնախըտրի 4-2-3-1 խաղային սխեման։ Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը։ Աջ պաշտանի դիրքում տեսնում ենք Դավիթ Տերտերյանին, իսկ ձախ եզրում՝ Կամո Հովհաննիսյանին։ Հենակետային դիրքում հավանական ենք համարում Սոլոմոն Ուդոյի և Էդուրդ Սպերցյանի ներկայությունը։ Կիսապաշտպանության աջ եզրում ամենայն հավանականությամբ կխաղա Տիգրան Բարսեղյանը, իսկ ջախ եզրում՝ Խորեն Բայրամյանը։ Ենթահարձակվողի դիրքում տեսնում ենք Լեհաստանի առաջնությունում փայլուն խաղով աչքի ընկնող Վահան Բիչախչյանին։ Անդրադառնանք թերևս խնդրահարույց՝ կենտրոնական հարձակվողի դիրքին։ 2022 թվականի ընտրական փուլում 4-րդ տուրից մեր ազգային թիմը խաղաց առանց նոմինալ կենտրոնականի, ինչը կածում ենք ձախողումների պատճառներից մեկն էր։ «Բոկա Խունյորսի» կենտրոնական հարձակվող չկարողացավ հավաքականին միանալ սեպտեմբերին և հոկտեմբերին տեղի ունեցած 5 հանդիպումներին։ Կապառոսը փորձեց բացը լրացնել տարբեր տակտիկական լուծումներով, բայց․․․։ Այսօր կարող ենք փաստել, որ հարձակման կրակագծում մենք ունենք լուրջ խնդիր, որը լուծելը բավական բարդ է։ Բալեկյանը չի հրավիրվել առաջիկա հանդիպումներին։ Ծանր վնասվածքի պատճառով հավաքականում չէ «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Հանուն արդարության նշենք նաև, որ այս ֆուտբոլիստը վերջին երկու տարիներին չի ցուցադրում այն ֆուտբոլը, որը ցուցադրում էր նախկինում։ Նրա խաղային որակները այսօր չեն կարող օգնել ազգային թիմին։

Առաջիկա հանդիպումներին Կապառոսը նորից կփորձի լրացնել կենտրոնականի բացը։ Այս պահին մենք ուղղակի չունենք այսպես ասած մաքուր հարձակվող, որը կարող է խաղալ ազգային հավաքականում։ Սարգիս Ադամյանի փոխարեն վերջին պահին Կապառոսը ազգային թիմ էր հրավիրել «Ուրարտու»-ի հարձակվող Արթուր Միրանյանին։ Ընդունենք սակայն, որ այս ֆուտբոլիստը իր խաղամակարդակով այնքան էլ չի համապատասխանում Հայաստանի հավաքականին։ Ստեղծված իրավիճակում Կապառոսը ուղղակի ստիպված էր հրավիրել Միրանյանին։ Վերջինիս մեկնարկային կազմում ընդգրկելը սակայնկարծում ենք ճիշտ չի լինի։ Տրամադրության տակ չունենալով այսպես կոչված մաքուր կենտրոնական հավանական ենք համարում, որ Կապառոսը պայքարի կրկին գործի դնելով կեղի 9 համարի մարտավարությունը։ Հավաքականում այս պահին գտնվող ֆուտբոլիստներից հարձակման կրակագծում առավել արդյունավետ կարող է խաղալ թերևս Գևորգ Ղազարյանը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ ընտրական շրջափուլը։

Ղազարյանի խաղային որակներն ու փորձը թույլ են տալիս, որպեսզի նա գործի կենտրոնական հարձակվողի դիրքում։ Մխիթարյանի բացակայության պայմաններում կարծում ենք հենց Ղազարյանը վաղը կկարատի թիմի ավագի պարտականությունը։ Սա թերևս մեկնարկային կազմի ամենաօպտիմալ տարբերակն է, որում ընդգրկված են բոլոր առաջատար ֆուտբոլիստները։ Չմոռանանք սակայն, որ հանդիպումը ընկերական է և Կապառոսը հնարավորություն կտա նաև մյուս ֆուտբոլիստներին՝ մասնավորապես նորեկներին։Առաջին անգամ Հայաստանի հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում