Thursday, 23 05 2024
«Ջիջի» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար վարույթ է հարուցվել
Սինգապուրը Ղազախստանում 1.7 մլրդ դոլարի ներդրումներ է արել
14:15
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ կարևոր հանդիպում Բրյուսելում. պետք է հասնել այդ կետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել երկօրյա աշխատանքային այցի հանդեպ հանրային ուշադրությունը հասկանալիորեն գերկենտրոնացած էր Փաշինյան-Ալիև հանդիպման վրա, առավել ևս, որ այցը չսահմանափակվեց մեկ հանդիպումով և դեկտեմբերի 14-ին ԵԽ նախագահի միջնորդությամբ հանդիպմանը դեկտեմբերի 15-ին հաջորդեց Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ անսպասելի հանդիպումը: Այդ ամենը պահում ենք ուշադրության կենտրոնում, անդրադարձել ենք այդ զարգացումներին և անկասկած կշարունակենք:

Տվյալ պարագայում սակայն անհրաժեշտ է թերևս նկատել Բրյուսել այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հանդիպում՝ Կիպրոսի նախագահի հետ: Այդ հանդիպումը արտառոց չէ, քանի որ Հայաստանի և Կիպրոսի միջև տարբեր մակարդակի շփումները պարբերական են, իսկ հարաբերությունը՝ ջերմ ու բարեկամական, քաղաքականապես խիստ ներդաշնակ, հասկանալի պատճառներով: Տվյալ պարագայում սակայն բրյուսելյան հանդիպումը ունի ուշադրության կարևոր մի պատճառ: Մի քանի օր առաջ Կիպրոսի նախագահը Իսրայելում էր, որտեղ Հունաստանի և Իսրայելի վարչապետների հետ քննարկում էր ռեգիոնալ բազմավեկտոր նշանակության տնտեսական ու քաղաքական թեմաներ, մտադրություններ, եռակողմ քաղաքականության հեռանկարներ: Եռյակը նաև ներկայացրեց հռչակագիր, նախանշելով իր համար կարևոր ուղղությունները՝ Հյուսիսային Աֆրիկա, Պարսից ծոց, Միջերկրծովյան ռեգիոն, Մերձավոր Արևելք: Այլ կերպ ասած, խոսքը կովկասյան ռեգիոնը պարուրող ռեգիոնալ ավելի լայն շրջանակի մասին է, որտեղ խոշոր հաշվով ձևավորվում են Կովկասի համար բարենպաստ և անբարենպաստ քաղաքական ու անվտանգային ցիկլորների զգալի մեծամասնությունը:

Ահա այս համատեքստում, Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Կիպրոսի նախագահի հանդիպումը ստանում է առանձնաատուկ բնույթ, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանը Նիկոսիայի և Աթենքի հետ ունի իր եռակողմ հարաբերության ձևաչափը, որը զգալիորեն կարող է համահունչ լինել Իսրայել, Հունաստան, Կիպրոս ձևաչափի օրակարգային շրջանակին, Հայաստանի համար տալով արտաքին և անվտանգային քաղաքականության ճկուն գործողությունների հավելյալ դաշտ: Իսկ այդ հանգամանքը հույժ կարևոր է նկատի ունենալով այն, որ վերջին հաշվով Հայաստանի գլխավոր՝ հայ-ադրբեջանական, արցախյան ռազմա-քաղաքական խնդրին զուգահեռ, կա արտաքին քաղաքականության ռազմավարական վերանայման և սպասարկման ավելի լայն խնդիր: Ավելին, վերջին հաշվով հենց այդ լայն խնդրին է ենթակա իրավիճակը արցախյան, հայ-ադրբեջանական հարցերի ուղղությամբ: Ընթացիկ այդ հարցերի առավելագույն արդյունավետ սպասարկումը մեծապես կախված է, թե ինչ արդյունավետություն կունենա Հայաստանի արտաքին քաղաքականությունը լայն իմաստով, հատկապես հաշվի առնելով նաև այն խորքային վերանայումները և վերաձևումները, որ տեղի են ունենում միջազգային անվտանգային համակարգի թե լայն, թե ռեգիոնալ-լոկալ ձևաչափերի իմաստով: Եվ ավելին, որքան բավականին ինտենսիվ բնույթ է ստանում կովկասյան ռեգիոնում շրջանակը այսպես ասած սեղմելու Թուրքիա, Իրան և ՌԴ քաղաքականությունը, որտեղ նրանցից յուրաքանչյուրն իհարկե ունի երկարաժամկետ ու կարճաժամկետ իր մոտիվները, այդքան Հայաստանի համար կարևոր է դառնում այդ գործընթացում ճկուն լինելու և դրանց շահառուների հետ հնարավորինս վստահ հարաբերվելու համար ավելի լայն ռեգիոնալ շրջանակում բազմազան քաղաքական և անվտանգային հարաբերությունների շղթաներ ձևավորելը: Ինչ է ստացվել այդ իմաստով Բրյուսելում Կիպրոսի նախագահի և Հայաստանի վարչապետի շփման արդյունքում, պարզ չէ, սակայն շատ կարևոր է, որպեսզի Երևանը կարողանա իր իսկ նախաձեռնությամբ դեռևս 2019-ին մեկնարկած Հունաստան-Հայաստան-Կիպրոս  եռակողմ ձևաչափը հասցնել պետությունների ղեկավարների հանդիպման կետի, որ երկրները պետք է անցած լինեին դեռևս 2020 թվականի հունվարին՝ Երևանում, բայց ինչը չստացվեց մեծ մերձավորարևելյան ռեգիոնում մեկնարկած փոթորկի հետևանքով, որը 2020 թվականի սեպտեմբերի վերջին դժբախխտաբար հասավ նաև Արցախ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում