Friday, 10 05 2024
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան

Գորիս-Կապան ճանապարհը քննություն Իրանի համար

Իրանը հայտարարել է, թե հուսով է Գորիս-Կապան ճաապարհի արգելափակման խնդրի հանգուցալուծում, որը չի խոչընդոտի ռեգիոնալ ապաշրջափակման օրակարգին: Իրանի խնդիրը անշուշտ լոկ այն չէ, որ փակվել է Գորիս-Կապան ավտոճանանապրհը, որն Իրանից Երևան և Վրաստան ուղին է: Թեհրանին անհանգստացնողը անշուշտ ավելի խորքային հանգամանքներն են, որ կարող են պարունակվել տեղի ունեցածի ներքո:

Գործնականում, Ադրբեջանը կատարում է քայլ, որը ակնհայտորդն դուրս է դնում Իրանը ռեգիոնից, առնվազն Հայաստանի մասով:

Հասկանալի է, որ խնդիրն ավելի շատ խորհրդանշական տիրույթում է, սակայն հենց այստեղ է նաև քաղաքան տողատակը: Ադրբեջանի գործողությունների համատեքստում ակնհայտ է ոտնձգությունն իրական շահի և հետաքրքրության նկատմամբ, ու թեև այն կրում է անուղղակի բնույթ, սակայն տեսանելի է Թեհրանի համար, ինչին էլ արձագանքել է հարևան պետությունը: Պարզ չէ, թե ինչ խմորումներ կարող են ծավալվել ադրբեջանական հանդգնության տողատակում, և դրանք ինչ իրական վերաբերմունքի կարող են արժանանալ թե Ռուսաստանում ու Թուրքիայում, և թե նաև Միացյալ Նահանգներում, որոնք անկասկած ռեգիոնալ զարգացումներում ոչ ուղիղ ակտիվությամբ, սակայն առանցքային դերով ներգրավված սուբյեկտ են:

Բանն այն է, որ Հայաստանը Թեհրանի համար ռեգիոնալ «սուբյեկտության» առանցքային գործոն է, որովհետև այլընտրանքն է Ադրբեջանին: Եթե Իրանը ռեգիոնի հետ լայն կապի առումով մնա Բաքվի հույսին, ապա այստեղ Թեհրանին սպասում են անշուշտ լուրջ խնդիրներ: Իրանն այդ պարագայում ուղղակի դադարելու է լինել ռեգիոնալ խաղի լուրջ մասնակից: Իհարկե, կասկած չկա, որ ժամանակի հարց կլինի Հայաստան-Իրան նոր ավտոճանապարհի հարցը, որը հեռու կլինի սահմաններից և առավել ևս չի անցնի վիճելի համարվող որևէ տարածքով: Սակայն, նախ դա պահանջելու է տևական ժամանակ, և բացի այդ, կրկնենք, որ ներկայիս իրավիճակը Իրանի հանդեպ ունի խորհրդանշական բնույթ: Այլ կերպ ասած, պայմանականորեն՝ զոնդաժի տրամաբանություն:

Ինչպե՞ս կարձագանքի Իրանը, քաղաքական ի՞նչ ներուժով կամ կշռով է ունակ արձագանքել Թեհրանը ստեղծված իրավիճակին, և հետևաբար որքան է հետագայում ավելի լուրջ ճնշում, թեկուզ անուղղակի, բայց աստիճանաբար աճող ճնշում բանեցնելը: Այստեղ է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղված իրադրությունը «քննություն» է Իրանի համար, որ կազմակերպել է Ադրբեջանը: Կամ, ավելի շուտ, որի կազմակերպիչներին ուզում է հասկանալ Թեհրանը, Բաքուն դիտարկելով գուցե ընդամենը իրականացնողի դերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում