Եվրախորհրդարանը կարող է կասեցնել Վրաստանին ֆինանսական օգնության հերթական, մոտ 60 միլիոն եվրոյի չափով, մասնաբաժնի տրամադրումը: Այս տեղեկատվությունը տարածում է Եվրախորհրդարանում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվակը:
Իր Twitter-ում Յոզվակը նշում է, որ Եվրախորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել Եվրախորհրդարանի առանցքային պատգամավորներին: Նա նշում է, որ եվրախորհրդարանականները հայտարարություններ կանեն ավելի ուշ, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանք հանդես կգան շուրջ 60 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության կասեցման օգտին, որը երկիրը պետք է ստանար 2021 թվականի հոկտեմբերին: