Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած փորձի և անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր անելը: «Երբ խոսքը հեղաշրջման մասին է, ապա մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք դեմ ենք նման քայլին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հենց փետրվարի 25-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: