Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա

Էրդողանի ու Ալիևի հանդուգն ուղերձը. Հայաստանի կարճ և բարդ պատասխանները

Ռազմական շքերթի ընթացքում Բաքվի ղեկավար Ալիևի և նրա վերադաս Էրդողանի ելույթները, որոնցում Սևանը, Զանգեզուրն ու Երևանը պատմական ադրբեջանական տարածքներ են, որոնցում վերջնագրային տոնով Հայաստանին «խորհուրդ» են տալիս «դասեր քաղել» կատարվածից, բացարձակապես նոր երևույթ չէ: Բայց, դրանով հանդերձ, այն ոչ միայն չի դառնում հայկական պետականության անվտանգության և հայ ժողովրդի գոյության տեսանկյունից պակաս մտահոգիչ, այլ առավել մտահոգիչ է դառնում նոյեմբերի 9-ի լույսի ներքո: Հայաստանը ոչ միայն Զանգեզուրի, Սևանի, այլ իր որևէ տարածքի, որևէ գյուղի կամ բնակավայրի իմաստով պետք է պատրաստ լինի թուրք-ադրբեջանական որևէ հավակնության ցանկացած պահի, անգամ եթե Բաքվի կամ Անկարայի որևէ ղեկավար խոսի խաղաղության և կայունության մասին: Դա հայկական անվտանգության ճարտարապետության խնդրի տեսանկյունից աքսիոմատիկ է: Միևնույն ժամանակ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո Ալիևի այդ հայտարարությունները ստանում են որոշակի նոր նշանակություն, դառնալով ձեռնոց նոյեմբերի 9-ի «երաշխավոր» ՌԴ նախագահ Պուտինին: Նա խոսում է խաղաղությունից, կայունությունից, հակամարտությունը պատմություն դարձնելուց, իսկ Ալիևը Էրդողանի ներկայությամբ հայտարարում է Հայաստանի տարածքների հանդեպ պատմական հավակնության մասին: Նկատենք, որ Պուտինն առայժմ որևէ կերպ չի անդրադարձել այդ հայտարարություններին: Կցկտուր անդրադարձեր կատարել են ՌԴ պաշտոնական և ոչ պաշտոնական խոսնակները ԱԳՆ և Դումայի մակարդակով: Այդ ամենին զուգահեռ, հավակնոտ և վերջնագրային հայտարարությունները ներկայիս լույսի ներքո, անշուշտ, արտահայտում են նաև Բաքվի ու Անկարայի որոշակի մտահոգություն ու մտավախություններ:

Արցախում նոր ստատուս-քվոյի շուրջ պայմանավորվածությունը հավերժ չէ, այդպես է թե՛ Անկարայի, թե՛ Մոսկվայի ռազմավարություններում: Այդ ռազմավարությունները զարգանում են անուղղակի բախումների և պայմանավորվածությունների, այսպես ասած, միմյանց հաջորդող շրջափուլերով: Եթե այժմ պայմանավորվածության շրջափուլն է, ապա դա նշանակում է, որ հաջորդը լինելու է բախման փուլը: Ինչ տեսքով, դա, իհարկե, դիտարկումների հարց է: Բայց, թերևս, առկա է նաև բախման հիմքը, ինչի մասին առիթ եմ ունեցել խոսելու: Խոսքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որը հետագա հարյուրամյակի ընթացքում եղել է Ռուսաստանի և Թուրքիայի ռեգիոնալ վարքագծի ուղենիշը: Այդ ուղենիշը այժմ շեղված է, էապես շեղված է: Անկասկած է նաև, որ չկա նախնական կամ ելման դիրքը վերականգնելու հնարավորություն, որովհետև դա նշանակում է վերականգնել ԽՍՀՄ:

Դա իրատեսական չէ: Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ի համաձայնագրի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքը հուշում է, որ Վաշինգտոնը, հեռու մնալով լոկալ դրվագից, պատրաստվում է մեծ փուլին՝ ռուս-թուրքական պայմանագրային հարաբերության լայն ճշգրտմանը ներգրավվելուն: Թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան այդ հանգամանքը չեն ընդունի ուրախությամբ կամ գոհունակությամբ, միևնույն ժամանակ, սակայն, հասկանալով, որ փակել ԱՄՆ մուտքը՝ Վաշինգտոնի հաստատ մտադրության դեպքում, գործնականում անկարող են: Հետևաբար՝ նրանց միջև կառաջանա մրցակցություն Վաշինգտոնի ներգրավվածությունն օգտագործելու իմաստով:

Համատեղ դիմադրությունը ևս տարբերակ է, բայց բարդ տարբերակ, որովհետև խնդիրը հենց ռուս-թուրքական լայն պայմանավորվածության, այսպես ասած, վերբեռնումն է: Ահա այդ պայմաններում, Ալիևի շուրթերով բարբառում է Էրդողանը, ներկայացնելով պատմական տարածքային հավակնություններ Հայաստանի տարածքի նկատմամբ, որպես ճնշման լծակ՝ Ռուսաստանի հանդեպ, որպեսզի Մոսկվան զերծ մնա, օրինակ, Նախիջևանի կարգավիճակի հարց բարձրացնելուց:

Միաժամանակ, Անկարան Բաքվի հավակնությունների բարձրաձայնման միջոցով փորձելու է հնարավորինս չեզոքացնել Արցախի կարգավիճակի և մի շարք տարածքների խնդիրը, որ բարձրաձայնում են Նահանգները և Ֆրանսիան, և ինչը կարող է երկակի նշանակություն ունենալ Ռուսաստանի համար: Ամենաբարդ հարցերից մեկն այն է, թե որտեղ է այստեղ Հայաստանը: Իհարկե, ոչ աշխարհագրական, այլ քաղաքական իմաստով: Կա կարճ և հեշտ պատասխան՝ Ռուսաստանի շվաքում: Կա նաև բարդ պատասխան՝ Հայաստանը նոր պետք է տեղավորվի, ընդ որում՝ խաղացողների բավականին խիտ դասավորության արանքում, ունենալով դրա համար շատ քիչ ժամանակ և տարածություն: Բայց այդ հարցերով հիմնարար զբաղվելու համար Հայաստանը պետք է վերջապես ունենա քաղաքական և պետական էլիտա:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում