ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորհուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Այն դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները Արցախի հայերի նկատմամբ։
«Ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու անկախությունը ու կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել»,-ասվում է ընդունված բանաձևում։
«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբին: Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ», – ասվում է ANCA-ի Արևելյան շրջանի ֆեյսբուքյան էջում։