Monday, 29 04 2024
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու

Ահաբեկիչները դեմքով դեպի Բաքու

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը անհեթեթություն է որակել ադրբեջանական պետանվտանգության հայտարարությունը, թե հայկական հատուկ ծառայությունները ահաբեկչական ակտեր են պլանավորում Ադրբեջանի խոշոր բնակավայրերում, որպեսզի խուճապ տարածեն բնակչության շրջանում: Բաքվից եկած այդ հայտարարությունը ոչ միայն անհեթեթություն է, ինչպես նշում է Հայաստանի ԱԱԾ-ն, այլ արդեն իսկ գործնականում խուճապի վկայություն, պարզապես ոչ թե ադրբեջանական հանրության, այլ ադրբեջանական իշխանության մեջ: Ադրբեջանական հանրությունը դեռևս խուճապի մեջ չէ, քանի որ դեռևս չգիտե, չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում: Ադրբեջանի հանրությունը դեռևս խուճապի մեջ չէ, այլ ինֆորմացիոն բլոկադայի: Բայց, որքան էլ Բաքուն փակել է բոլոր տեղեկատվական ուղիները, որքան էլ կորոնավիրուսի անվան տակ փորձ է արվում փակել բնակավայրերը, խոշոր քաղաքներ ելումուտը, որքան էլ փորձ է արվում մեկուսացնել ապշերոնյան գոտին, միևնույն է, տեղեկատվությունը 21-րդ դարում գտնում է հոսելու իր ուղին՝ վաղ, թե ուշ: Առավել ևս, որ ռազմաճակատում ավելանում են ադրբեջանական զոհերը, և չեն ավելանում ռազմական ձեռքբերումները: Այդ ամենի պարագայում Բաքվի համար բնականաբար առաջանում է հանրային վերահսկողությունը բարձրացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև եղած մեթոդներն այլևս բավարար չեն:

Միաժամանակ, այսպես ասած, եղած հիմքերով նոր սահմանափակումների և վերահսկման մեխանիզմների կիրառումը կարող է թվալ ադրբեջանցիների համար կասկածելի՝ եթե ամեն ինչ նորմալ է՝ ինչո՞ւ են խստացնում ռեժիմը: Եվ ահա, այսպես ասած, կասկածի տեղիք չտալու համար ադրբեջանական իշխանությունը կամ պարզապես Անկարայի գործիքները որոշել են հայտարարել Հայաստանից եկող ահաբեկչական վտանգի մասին, որպեսզի, թերևս, հենց այդ պատրվակով ձեռնամուխ լինեն լրացուցիչ վերահսկողական և սահմանափակող քայլերի՝ իբրև թե ահաբեկություն կանխելու համար: Սակայն ինչպես նշվում է Հայաստանի ԱԱԾ հայտարարության մեջ, Ադրբեջանի համար կա մեկ այլ խնդիր և այդ խնդիրը ևս խուճապի պատճառ է: Ահաբեկիչները, որոնց ճամբարի է վերածվել Ադրբեջանը Անկարայի կամքով, միայն միջազգային խնդիրներ չէ, որ առաջացնում են Բաքվի համար: Դրանք առաջացնում են նաև ներքին խնդիրներ: Ընդ որում, դա լոկ Հայաստանի ԱԱԾ-ն չէ, որ արձանագրում է իր հայտարարությամբ, որ Թուրքիայի ներկրած ահաբեկիչները լրջագույն սպառնալիք են դարձել ադրբեջանական խորքային բնակավայրերի համար:

Մինչ Հայաստանի ԱԱԾ այդ արձանագրումը՝ ի պատասխան Հայաստանի իբր թե ահաբեկչական պլանների մասին Բաքվի անհեթեթությունների, արդեն երկու շաբաթ և ավելի իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկության վտանգի բարձր մակարդակի մասին է հայտնում ԱՄՆ պետքարտուղարությունն ու կոչ անում ձեռնպահ մնալ Ադրբեջան այցելելուց: Ընդ որում, հարկ է ուշադրություն դարձնել, որ, եթե թուրքական պատերազմական արկածախնդրությունից առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել էր Ադրբեջանում իր քաղաքացիներին դուրս չգալ ապշերոնյան հատվածից, ապա այս դեպքում չի դրել և չի դնում տարանջատում և արդեն մի քանի անգամ զգուշացրել է, որ կա ահաբեկության վտանգ և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադրբեջան այցելելուց: Ահաբեկիչները չեն ուզում զոհվել հայկական զինուժի հետ բախումներում: Համացանցում հայտնվում են թե՛ հեռախոսային գաղտնագրումներ, թե՛ այլ տեղեկություններ, մամուլի, այդ թվում՝ արևմտյան մամուլի հրապարակումներ, որ նրանք իրենց զգում են խաբված, որ չգիտեին, թե ուր են գալիս, որ չէին պատկերացնում՝ ում դեմ են կռվելու, և կամ՝ որ կռվելու են ընդհանրապես: Նրանք չեն ուզում գնալ գրեթե անխուսափելի մահվան, ու, քանի որ չունեն գնալու այլ տեղ՝ հետ չեն թողնում, ապա անկասկած է դառնում, որ մնում է մի բան՝ գնալ և սկսել այսպես ասած՝ վաստակել Ադրբեջանի տարածքում: Ընդ որում՝ կասկած չկա, որ նրանք կփորձեն անել դա թե՛ այսպես ասած ինքնուրույն և թե՛ հաստատ Ադրբեջանի տարածքում կգտնեն իրենց ծառայության մանր ու մեծ շատ պատվիրատուներ: Բաքվին էլ մնացել է գտնել սպասվող ահաբեկությունների, այսպես ասած, քարոզչական ալիբի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում