ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում ցավակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին Խարկովում Ան-26 ինքնաթիռի վթարի առթիվ:
«Ես կցանկանայի անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և կարեկցանքի խոսքեր հղել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Չուգուև քաղաքի մոտ Ան-26 ինքնաթիռը վայրէջք կատարելիս ընկել է, ինչի հետևանքով զոհվել է 26 մարդ: Օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և 20 կուրսանտներ Ուկրաինայի 11 մարզերից։ Կուրսանտներից երկուսին հաջողվել է ինքնաթիռից դուրս թռչել վթարից քիչ առաջ։ Նրանք հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով ողջ մնացած երիտասարդներից մեկը մահացել է:
Զոհված երիտասարդները Կոժեդուբայի անվան օդուժի համալսարանի 2-րդ և 4-րդ կուրսերի կուրսանտներն էին։
Խարկովի մարզում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ երեկ տեղի ունեցած ավիաաղետի զոհերի։ Մարզի իշխանությունները կոչ են արել չեղարկել սեպտեմբերի 26-ի համար ծրագրված ժամանցային և մարզական միջոցառումները։
I would like to express sincere condolences to the brotherly people of #Ukraine and the words of sympathy to the families and loved ones of the victims of the the crash of the military plane.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 26, 2020