Monday, 29 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա

Քոչարյանից 243 մլն դրամի նյութական վնաս եմ պահանջելու, այդ թվում՝ 100 մլն դրամը՝ բարոյական վնաս

Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը պատրաստվում է քաղհայցով դիմել դատարան՝ միջնորդելով որպես նյութական վնասի փոխհատուցում, գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին բռնագանձել 243 մլն դրամ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը նշեց. «243 մլն դրամի նյութական վնաս եմ պահանջելու, այդ թվում՝ 100 մլն դրամը՝ բարոյական վնաս: Միայն ԱՄՆ-ում Արթուր Ավագյանի վիրահատությունը 250 հազար ԱՄՆ դոլար է արժեցել, 42 հազար դոլար անմիջականորեն վիրահատությունից հետո կատարված ծախսերն են, և 1,6 մլն՝ վնասված ատամների հետ կապված խնդիրները: Այդ բոլորը միասին կազմում է 243 մլն դրամ»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի գործող դատարաններից, նա արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դա անմիջականորեն հասցրած վնաս է և պետք է փոխհատուցվի: Ինքն ունի նաև բաց թողած օգուտ, աշխատող է եղել, թողել է աշխատանքը, բայց դա առանձին քաղաքացիական հայցի կարգով առանձին դատարան կդիմեմ»:

Արթուր Ավագյանի ներկայացուցիչը հավելեց, որ եթե հայաստանյան բոլոր ատյաններում չբավարարվի պահանջը, կգնա մինչև Եվրոպական դատարան: «Ես կգնամ, բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի: Կարծում եմ, որ դատարանը գոնե այդ հարցով կփորձի տուժողների շահերը ինչ-որ ձևով պաշտպանել: Ամեն դեպքում դիմադրություն կլինի, քանի որ իրենց համար կարևոր է փողը: Կոնկրետ Քոչարյանի համար, իմ տպավորությամբ, իր գույքն ավելի կարևոր է, քան Մարտի 1-ին իր արածը:

Ամենասարսափելին այն է, որ մարդիկ իրենց օրինական պահանջները ներկայացնելիս կաշկանդվում են, որովհետև Քոչարյանի կողմը փորձում է տարաբնույթ շանտաժներ անել այդ գումարների հետ կապված: Ես խնդրել եմ, որ իմ վստահորդը ընդհանրապես որևէ նշանակություն չտա, որովհետև սա շատ օրինական պահանջ է և կարգավորված է օրենքով»:

Սեդա Սաֆարյանը շատ վատ է գնահատում, որ նախորդ շաբաթ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը մասնակի հանվել է. «Դատարանը պետք է հաշվի առներ, որ մոտ 100-ից ավելի տուժող կա և բոլորն էլ իրենց քաղաքացիական հայցերը մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը կարող են ըստ օրենքի ներկայացնել: Դատարանը չպետք է գնար այդ քայլին:

Դատարանը չգիտի, թե ինչ ծավալի վնասներ կան, մարդիկ ինչքան նյութական ներդրումներ են արել իրենց առողջությունը վերականգնելուն ուղղված: Ես դատարանին դիմում եմ ներկայացրել, որպեսզի տրամադրի գույքն արգելանքից հանելու որոշումը, ես ուզում եմ դա բողոքարկել»:

Ինչ վերաբերում է ընդհանրապես դատական գործընթացին, ձգձգումներին, պաշտպանն ասաց. «Առայժմ տեսնում ենք, որ դատարանի վարքագծում ոչինչ չի փոխվել, նույն ձևով էլ շարունակում են: Սա մի տեղ նշանակում է, որ գուցե իրենց ձեռնտու էր տուժողների կամ նրանց իրավահաջորդների չներկայանալը: Ես կարծում եմ, որ եթե կարևորվեր տուժողների և ամբաստանյալի հավասարության իրավունքի պաշտպանությունը դատական նիստում, դատարանը գործնական մի քայլ կաներ: Քանի որ դատարանը դեռ շարունակում է նույն կերպ ենթարկվել ամբաստանյալների շահերի պաշտպանների անվերջանալի խոսքին, դա նշանակում է, որ այդ խոսքը ոչ սահմանափակելու, ոչ էլ գործով բուն քննարկվող նյութին բերելու կամք չկար: Սա շատ վտանգավոր է, որովհետև այնպես չի, որ տուժողները շատ վատ են նայում իրենց համար ստեղծված այդ վիճակը: Չի կարելի այս իրավիճակում 13 տարի անց ծնողներին դնել նույն տխուր վիճակի մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում