Monday, 29 04 2024
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Այս ճգնաժամը ոչ մի դրական բանի չի հանգեցնելու. բևեռացումն ու բացասական երևույթները կխորանան

Կորոնավիրուսի համաճարակը կաթվածահար է արել հանրային-քաղաքական և տնտեսական կյանքը աշխարհի բոլոր ազդեցիկ բևեռներում՝ Միացյալ Նահանգներից՝ մինչև ծագող արևի երկիր՝ Ճապոնիա: Թե ե՞րբ աշխարհը դուրս կգա այս «կարանտինից»՝ դժվար է ասել, քանի որ վարակը գնալով ավելի տարածվում և արդեն անցել է 1 միլիոնի սահմանագիծը, իսկ համաճարակի նոր էպիկենտրոն է դարձել Միացյալ Նահանգները: Բայց վերլուծություններ կորոնավիրուսի միջազգային-քաղաքական և տնտեսական հետևանքների մասին շատ են արվում: Ոմանք ասում են, թե նոր աշխարհակարգ է ձևավորվելու, ոմանք ասում են, թե այս ամենի հետևանքով կթուլանան գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացները, հատկապես շատ են խոսակցությունները Եվրամիության պառակտման մասին: Այլ խոսքերով՝ կարող է լուրջ ճգնաժամ սկսվել վերազգային կառույցներում, և էլ ավելի կամրապնդվի ազգային պետությունների գաղափարը: Financial Timesի գլխավոր սյունակագիր Գիդեոն Ռախմանի կարծիքով՝ կորոնավիրուսի կողմնակի հետևանքը լինելու է ազգայնականության աճը: Ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին՝ վիճակն, իհարկե, այնքան էլ հուսադրող չէ: Շատ փորձագետներ համոզված են, որ գալիք տնտեսական ճգնաժամը ավելի ծանր է լինելու, քան 2008-2009 թթ.: Իսկ այս ամենից շահող կարող է դուրս գալ Արևելքի հսկան՝ Չինաստանը՝ էլ ավելի մեծացնելով իր տնտեսական ազդեցությունը ամբողջ աշխարհում: Բայց կան մասնագետներ, ովքեր դեռ չեն շտապում հեռուն գնացող կանխատեսումներ անել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, Ձեր կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը գլոբալ հետևանքներ կունենա՞, կբերի՞ արդյոք նոր աշխարհակարգի ձևավորման կամ ուժերի վերադասավորության:

– Ճիշտն ասած՝ չգիտեմ, դժվար է այս հարցին պատասխանել: Սպեկուլյատիվ գաղափարներ շատ կան: Իմ վախն այն է, որ այս ճգնաժամը որևէ դրական բանի չի հանգեցնելու, այլ հակառակը՝ ավելի բևեռացված համակարգի, որը շատ ավելի վատն է լինելու, քան առաջ: Վախս այդ ուղղությամբ է, որ այս ճգնաժամը հանգեցնելու է բացասական երևույթների:

– Նկատի ունեք տնտեսակա՞ն իմաստով:

– Այո, աշխարհի իշխող համակարգը տնտեսական-ֆինանսական համակարգն է: Քաղաքական համակարգը շատ թույլ է: Իսկ այսօր այդ տնտեսական-ֆինանսական համակարգը ճգնաժամի մեջ է և նման ճգնաժամներից հետո այդ համակարգը հակահարված է տալիս բոլոր մրցակիցներին: Եվ եթե նայենք նման համաճարակներին, որ տեղի են ունեցել Արևելյան Ասիայում, դրանք ավելի կենտրոնացված տնտեսական երևույթների են հանգեցրել:

– Կա կարծիք, որ գալիք ճգնաժամը 2008-2009 թթ. ճգնաժամից ավելի ծանր է լինելու:

– Այո, 2008-ի ճգնաժամը ֆինանսական ճգնաժամ էր, իսկ այսօր՝ նախ առողջապահական, որը բերեց ամբողջ աշխարհի տնտեսական հարաբերությունների կասեցման և հանգեցնելու է ֆինանսական ճգնաժամի: Այպես որ, այսօր շատ ավելի դժվար իրավիճակ է, քան 2008-ին:

– Լիբերալ-ժողովրդավարական երկրները, կարծես, ավելի խոցելի էին համաճարակի դեմ, քան Չինաստանի պես երկրները: Սա նշանակում է, որ կարող է ուժերի վերադասավորո՞ւմ լինել, կարող է նվազել Արևմուտքի դերակատարումն ու ազդեցությունը միջազգային քաղաքականության մեջ:

– Ձեր վերլուծությանը համաձայն չեմ: Այս համաճարակը նախ Չինաստանում սկսվեց: Թե որքանո՞վ կթուլանա Չինաստանի քաղաքական և տնտեսական վիճակը այս համաճարակի հետևանքով՝ չգիտեմ և չեմ կարող ասել, թե այս համաճարակը որքանո՞վ պիտի տարածվի ավելի ավտորիտար, դիկտատորիալ վարչակարգեր ունեցող երկրներում: Օրինակ՝ ինչպե՞ս պիտի այս իրավիճակից դուրս գան Թուրքիան, Եգիպտոսը, Ռուսաստանը, Բրազիլիան և այլն: Այնպես որ, այս ճգնաժամը միայն լիբերալ-ժողովրդավարական երկրներին չէ ուղղված, այլ բոլորին:

– Իսկ Եվրամիության ճգնաժամին վերաբերող խոսակցությունների, քննադատությունների մասին ի՞նչ կարող եք ասել: Որոշ փորձագետների կարծիքով՝ գլոբալիզացման և ինտեգրման պրոցեսները կթուլանան այս ամենի հետևանքով:

– Եվրոպական համայնքը ոչ մի առողջ քաղաքականություն չկարողացավ ունենալ՝ մանավանդ հարավային երկրների հանդեպ՝ Իտալիա, Իսպանիա, որոնք շատ են տառապում այս համաճարակից: Երկու հիմնական պատճառ կարելի է նշել: Առաջինը՝ Եվրոհամայնքի սկիզբը ֆինանսական համագործակցությունն է, իսկ երկրորդը՝ իրենք չունեն համաձայնագրեր համաճարակների պայմաններում ինչպիսի քաղաքականություն վարելու: Կարծում եմ, որ եվրոպական երկրները վերանայելու են այդ բոլորը և փորձելու են զարգացնել իրենց համայն ռազմավարությունը նման ճգնաժամերի հանդեպ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում