Wednesday, 22 05 2024
Եթե քննարկումներին չմասնակցեք ու բան չանեք, ստեղ ի՞նչ գործ ունեք, մենք մեր գործն էլ կանենք՝ ձերն էլ
15:15
Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել
ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարորդներն անհիմն դուրս են եկել երթուղիներից. քաղաքապետարանը քայլը գնահատել է սաբոտաժ
Երեւանի նշանակալի ազդակը Թեհրանին
Հայտնի են Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցները
Նախագծային ուսուցում. նոր մեդիայից մինչև Թումանյանի հեքիաթներ և մաթեմատիկա
Սպիտակցի Հայկոյի որդին նպատակադրվել է մի խումբ անձանց հետ գրավել կառավարության, ԱԺ-ի և ոստիկանության շենքերը
Վարչապետը հույս է հայտնել, որ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն
Գազայի վերաբնակեցումը երբեք նպատակ չի եղել. Նեթանյահու
Հարցազրույց Արամ Զ․ Սսարգսյանի հետ
14:15
Մոլդովան ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության մասին պայմանագիր է ստորագրել
Խամենեին շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այս դժվարին ժամանակահատվածում այցելելու համար
Հանդիպում ունեցա Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. Փաշինյան
Սպիտակցի Հայկոյի որդին ձերբակալվել է իշխանությունը զավթելու մեղադրանքով
ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դավիթ Խաչատուրյանը ՍԴ դատավոր է ընտրվել 70 կողմ ձայներով
Լիահույս եմ, որ կհաջողենք. Ալեն Սիմոնյանը՝ տարածաշրջանում հեռահաղորդակցությունների գործարկման մասին
Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ- ում գտնվող բնակելի տարածքը, Երևանում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ
Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում
13:45
Թրամփի սոցցանցը ակնարկել է, որ նրա հաղթանակով ԱՄՆ-ն կդառնա «գերմանական ռեյխ»
13:30
ՀԱՄԱՍ-ի և Հզբոլլահի ղեկավար կազմը մասնակցել է Ռաիսիի հրաժեշտին
Չափագիտության ազգային ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք վերականգնել են պետությանը պատճառված 51 մլն դրամ վնասը
13:21
Ուկրաինայի ԶՈւ-ն կասեցրել է ռուսական հարձակումը Խարկովում
ՀՀ վարչապետը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին
Զախարովան կրկին մեղադրել է Ալեն Սիմոնյանին
Ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել

Ընտրակեղծարարությունը հանցագործություն է. ԿԸՀ նախագահը՝ հանրաքվեի աշխատանքների և հանձնաժողովականների մասին

«Հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, ժամկետային որևէ խախտում չկա, աշխատանքը պլանավորված է և մինչև քվեարկության օրը բոլոր նախապատրաստական աշխատանքները պատշաճ կերպով և ժամկետներում ավարտված կլիեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով՝ ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ, կգործարկվի 4000 տեխնիկական սարքավորում, տեսախցիկներ կտեղադրվեն 1 500 տեղամասում: Քվեաթերթիկի նմուշը կհաստատվի քվեարկությունից 10 օր առաջ, որին կհաջորդի տպագրումը և տեղամասային հանձնաժողովներին հատկացումը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին օրերին քննարկվում և մտահոգություն է արտահայտվում՝ կապված ընտրական հանձնաժողովներում նախկին իշխանությունների կողմից նշանակված անձանց ներգրավման հետ, Տիգրան Մուկուչյանը նշեց. «Նախ՝ պետք է հասկանանք՝ ինչպես են ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովները: Մենք ունենք 2008 տեղամաս, հետևաբար գործելու է 2008 ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահների և քարտուղարների տեղերը տեղաբաշխված են ԱՅՈ և ՈՉ քարոզչության կողմերի միջև, յուրաքանչյուր կողմից ներգրավված է 2 ներկայացուցիչ: Մյուս 3 տեղերը զբաղեցնում են տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները. գործում է կանոն, ըստ որի՝ հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել այն անձը, որը մասնակցել է մասնագիտական դասընթացների կամ ստուգարքի և ստացել որակավորման վկայական: Երբ արդեն որոշվեց հանրաքվե անցկացնել և կողմերը գրանցվեցին, չնայած որ ժամկետները բավականին սեղմ էին, կազմակերպեցինք երկօրյա լրացուցիչ ստուգարք… Հանձնաժողովականների մեջ, իհարկե, կան մարդիկ, որոնք աշխատել են նախկինում, այդ թվում՝ նաև 2018թ., բայց տարօրինակ է, որ այդ ժամանակ այդ հարցը չի բարձրացվել: Երկրորդ՝ եթե որևէ հանձնաժողովական մասնակցել է ընտրական գործընթացին և թույլ է տվել ընտրակեղծարարություն, իսկ ընտրակեղծարարությունը հանցագործություն է, հետևաբար այդ անձը պետք է սահմանված կարգով ստացած լիներ պատիժ, և եթե որևէ հոդվածով ունենար դատվածություն և այլն, դա արդեն խոչընդոտ կլիներ, որ նա ընդգրկվեր հանձնաժողովում: Այս կամ այն քաղաքական ուժի կողմից նախկինում տարածքային ընտրական հանձնաժողովում նշանակված լինելը մեխանիկորեն չի կարող դատողությունների հիմք հանդիսանալ»:

Տ.Մուկուչյանը նաև ընդգծեց, որ հանրաքվեի առանձնահատկություններից է այն, որ հանրաքվեի ժամանակ տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն ոչ միայն ՀԿ-ները, այլ նաև ՀՀ -ում գրանցված կուսակցությունները:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում