Friday, 10 05 2024
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը

Արևիկ Անափիոսյանը հրաժարական է տալիս փոխնախարարի պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ թողնում է փոխնախարարի պաշտոնը:

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ,

Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն:

Դուրս գալով ներկայիս աշխատանքից` ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր պետության համար կարևոր այն բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն:

Միջազգային համագործակցության մասով` այս ընթացքում հասկացա, որ եթե երկրի ներկայացուցիչը խելացի է և կարողանում է անկեղծ խոսել խնդիրներից ու համագործակցության ծրագրեր ներկայացնել, ապա գործընկերների պակաս չի լինի. հույս ունեմ այստեղ էլ նույն ռիթմով կշարունակվի, ու քանի որ սա հաշվետվության հայտարարություն չի, այլ սովորելուս մասին ընդգրկուն հրապարակում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և խնդրել, որ շարունակեն իրենց աջակցությունը կառավարության նախաձեռնություններին, իսկ թե կան ընկերներ կամ գործընկերներ, ում պատահաբար վրդովեցրել եմ, ապա այսօր սիրով հրավիրում եմ «Բարով մնաք» երեկոյին»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում