Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Էրդողանն ասել է, որ Ս-400-ների հարցը լուծված է․ Թուրքիան կթեքվի դեպի Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն

Հայաստանի արևմտյան հարևան Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում շարունակում են հետաքրքիր զարգացումներ տեղի ունենալ։ Թուրքիան, վարչապետից նախագահ դարձած Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, վերջին տարիներին, հատկապես Սիրիայի քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո և սիրիական հակամարտության զարգացմանը զուգահեռ, հետևողականորեն քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի իր դաշնակիցներից իր կախվածությունը հնարավորինս թուլացնելու ուղղությամբ ու այդ նպատակով, որպես հակակշիռ, օգտագործում է ոչ միայն իսլամական աշխարհի հետ իր հարաբերությունները և մի քանի այլ կարևոր ուղղություններ, այլև հյուսիսի ազդեցիկ տերության՝ Ռուսաստանի Դաշնության հետ գնալով խորացող իր գործընկերությունը։

Անշուշտ, Արևմուտքի և Արևելքի միջև հավասարակշռություն պահպանելը, այս երկու պայմանական բևեռների միջև խուսանավելը ավանդաբար եղել է թուրքական դիվանագիտության ընդունված հնարքներից մեկը։ Բայց Էրդողանի իշխանության օրոք, հատկապես ձեռնարկված ներքին փոփոխություններից և իր լիազորությունների ընդլայնումից հետո, երկրի արտաքին և անվտանգության քաղաքականությունը սկսեց նոր երանգներ ստանալ։ Էրդողանն ուզում է ՆԱՏՕ-ից անկախ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ունենալ և այդ նպատակով դեռևս 2017-ին գործարք է կնքել Ռուսաստանի հետ՝ ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) ձեռք բերելու մասին։ Այս համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարվել է ս․ թ․ հուլիսին։
Ռուս-թուրքական գործարքը Ս-400-ների շուրջ լուրջ խնդիր է առաջացրել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, որը մինչ օրս չի հաջողվում լուծել։ Վաշինգտոնը կտրականապես դեմ է այս գործարքին և մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Ս-400-ների գործարքը կյանքի կոչվի՝ Թուրքիան կարող է դուրս մնալ 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրից և չի կարողանա ձեռք բերել ամերիկյան այս ինքնաթիռներից։ Բացի այդ, Թուրքիայի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) դրույթների համաձայն։

Թուրքերն էլ ասում են, թե իրենք ժամանակին փորձել են Միացյալ Նահանգներից ձեռք բերել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր, սակայն Օբաման մերժել է Էրդողանին, այդ պատճառով էլ իրենք գործարք են կնքել ռուսների հետ։

Ռուսական Ս-400-ների և ամերիկյան Patriot-ների հարցը Էրդողանն ու Թրամփը քննարկել են նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը, սակայն դատելով կողմերի մեկնաբանություններից՝ երկու ղեկավարները, կարծես թե, վերջնական համաձայնության չեն հասել հարցի շուրջ։ Թրամփի հետ բանակցություններից հետո Էրդողանը լրագրողներին ասել է, թե Թուրքիան պատրաստ է Patriot համակարգեր գնել Միացյալ Նահանգներից, բայց չի պատրաստվում հրաժարվել ռուսական Ս-400-ներից։

Ռուսական «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ Թուրքիան ՌԴ-ից չորս դիվիզիոն Ս-400 ԶՀՀ-ներ է գնել։ Գործարքը գնահատվում է 2,5 մլրդ դոլարի չափով։ Էրդողանն ասել է, որ Ս-400-ներն ամբողջությամբ կգործարկվեն 2020 թ․ապրիլին։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ են որոշել Թրամփն ու Էրդողանը Ս-400-ների, Patriot համակարգերի և F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ։

– Դատելով հանդիպումից հետո արված հայտարարություններից, արձագանքներից՝ դրական ինչ-որ դինամիկա կա թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Նույնիսկ թուրքական կողմը ավելին է նկարագրում, քան դրականը։ Բայց, ամեն դեպքում, հաշվի ենք առնում Էրդողանի վերջին հայտարարությունը, որ Ս-400-ների հարցը լուծված է։ Սա առաջին կարևոր հանգամանքն է։ Այսինքն՝ Թրամփի հետ անցկացրած դրական հանդիպումը որևէ կերպ չի անդրադառնում Ս-400-ների գործարքի վրա, քանի որ, ինչպես Էրդողանը նշեց, դա արդեն կայացած փաստ է, քննարկման ենթակա չէ։ Այլ խոսքերով՝ հրաժարվելու, չեղարկելու հարց չկա։

Ինչո՞վ է պայմանավորված Թրամփի կողմից Էրդողանին նման ազդակներ ուղարկելը, ինչի արդյունքում Էրդողանը նույնիսկ դրական է որակում հանդիպումը։ Քանի որ Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները զարգանում են դինամիկ տեմպով՝ ի վնաս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ազդեցության, Թրամփը Էրդողանի հետ փորձում է պահպանել հարաբերությունների որոշակի մակարդակ՝ խուսափելով հետագա էսկալացիայից, որովհետև այս պահին, բացի Ս-400-ների գործարքը, այլ տարբերակ չկա։ Ամերիկյան կողմն այս պահի դրությամբ, կարծես թե, փորձում է պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ գոնե ներկայիս մակարդակում։ Հետևաբար, խոսել այն մասին, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեցին, տեղին չէ, սակայն Միացյալ Նահանգներն ամեն դեպքում, նշածս համատեքստում փորձում է թույլ չտալ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա խորացումը, այդ թվում՝ ռազմավարական առումով, և տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացումը, ինչը կարող է վնասել ամերիկյան շահերին տարածաշրջանում։

– Այսինքն՝ ամերիկացիներն արդեն հաշտվե՞լ են Թուրքիային Ս-400-ների մատակարարման հետ։

– Եթե ասենք՝ հաշտվել են, տեղին չի լինի, բայց առնվազն ի գիտություն են ընդունել, չեն ուզում դրա պատճառով ամբողջովին խզել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այսպիսի մի արտահայտություն կա՝ չկան հարաբերություններ, չկա ազատություն։ Ամեն դեպքում փորձում են պահել Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի պահպանեն իրենց ազդեցության լծակները Թուրքիայի նկատմամբ։

– Ս-400-ների և Patriot-ների այս երկընտրանքը կամ հակադրությունը որքանո՞վ է արտացոլում Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունները կամ դաշնակցի հնարավոր ընտրությունը անվտանգության ոլորտում։ Թե՞ պարտադիր չէ, որ Ս-400 ԶՀՀ-ներ ընտրելով՝ Ռուսաստանն ավելի կարևոր գործընկեր է դառնում Թուրքիայի համար, քան Միացյալ Նահանգները։

– Երբ խոսք էր գնում Patriot համակարգեր գնելու տարբերակի մասին, Միացյալ Նահանգներն այդ ժամանակ հրաժարվում էր, և Թուրքիային չէր մնում ոչինչ, քան մյուս տարբերակը։ Եվ երբ արդեն կայացել էին ռուս-թուրքական բանակցությունները և համաձայնություն էր ձեռք բերվել Ս400-ների մատակարարման շուրջ, Միացյալ Նահանգները միայն դրանից հետո խոսեց Patriot համակարգերի վաճառքի հնարավորության մասին։

Եթե Թուրքիայի տեսանկյունից նայենք հարցին՝ Թուրքիան մտածում է իր օդային սահմանները պաշտպանելու մասին, սակայն ԱՄՆ-ից դրական արձագանք չի ստանում։ Եվ դրանից հետո պիտի այլ տարբերակ ընտրեր։ Այլ տարբերակը Չինաստանն էր, բայց Թուրքիան քաղաքական ինչ-ինչ առևտրի արդյունքում հրաժարվեց Չինաստանից և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին կարողացավ հասնել այդ համաձայնագրին։ Ռուսաստանն էլ, բնականաբար, չհրաժարվեց թուրք-ամերիկյան հակասություններն օգտագործելու հնարավորությունից։

Բայց մտածել, որ Թուրքիան այս քայլով լուծում է իր հակաօդային պաշտպանության բոլոր խնդիրները, ճիշտ չի լինի, քանի որ մենք գիտենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 համակարգերը, որոնք պիտի մատակարարվեն, չեն բավականացնի ամբողջ Թուրքիայի տարածքի համար։ Դրանք կարող են պաշտպանել Անկարայի նահանգը կամ Ստամբուլի նահանգը կամ որևէ այլ նահանգ։ Ամբողջ Թուրքիայի համար դրանք չեն բավականացնի։ Սա ավելի շատ քաղաքական առևտրի համար գործիք էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

– Բայց ի՞նչ ստացավ դրա դիմաց Էրդողանը։ Նկատի ունեք՝ առևտո՞ւր է եղել այդ հարցի, գուցե նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի շուրջ։

– Այո, դա այդ առևտրի մաս է կազմել։ Ավելին, խոսել են նաև F-35-ների արտադրությանը Թուրքիայի մասնակցության վերականգնման մասին, Patriot-ների վաճառքի մասին։ Այսինքն՝ դա ստիպում է, որ Թուրքիան ակնկալիքներ ունենա ԱՄՆ-ից։ Ս-400-ների գործարքով Թուրքիան նպատակ ունի ստիպել Արևմուտքին, ՆԱՏՕ-ին, որ իր հետ հաշվի նստեն։

– Իսկ պատժամիջոցներ, Ձեր կարծիքով, Միացյալ Նահանգները կկիրառի՞ Թուրքիայի նկատմամբ, թե՞ ոչ։

– Դատելով իրավիճակից՝ լուրջ պատժամիջոցներ այս պահին կանխատեսել դժվար է, բայց ինչ-որ բաներ Սենատում կձեռնարկեն։ Մտածել, որ ամբողջովին բարձիթողի իրավիճակ կստեղծվի, տեղին չէ։

­- Այս ամենից մեր փորձագիտական հանրությունը, քաղաքական շրջանակները ի՞նչ եզրակացություն պիտի անեն։ Թուրքիայի արտաքին հարաբերությունների այս երկու կարևոր ուղղություններում՝ թուրք-ամերիկյան և թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումներն ինչպե՞ս են ազդում մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա։

– Երբ լարվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ ԱՄՆ Կոնգրեսում օրակարգ են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը, որոնք տարբեր ժամանակներում ձևի համար ներդրվում են՝ հարմար պահին դրանք օրակարգ բերելու նպատակով։ Նույնը եղավ նաև վերջին դեպքում․ ապրիլին առաջքաշված բանաձևը օրակարգ բերվեց և շատ արագ ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից։ Հայաստանի տեսանկյունից՝ միայն այս կտրվածքով կարող ենք նայել Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին՝ ես միշտ շեշտում եմ, որ երբ ռուս-թուրքական հարաբերությունները վատանում են, հայերն անհանգստանում են՝ մտածելով, որ շուտով Հայաստանի համար մի վատ բան կլինի։ Երբ ռուս-թուրքական հարաբերությունները խիստ լավանում են, ջերմանում են, հայերը նորից անհանգստանում են, ասում են՝ եթե հարաբերությունները լավացան՝ Ռուսաստանը մեր շահերի հաշվին կարող է առևտուր անել Թուրքիայի հետ և այլն։ Իմ տեսակետը հետևյալն է, որ պետք է այնպիսի քաղաքականություն որդեգրել և այնպես հետևել զարգացումներին, որ պատրաստ լինենք թե՛ մեկի, թե՛ մյուսի հնարավոր հետևանքներին։ Ցավոք, մենք չենք կարող ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Դա բոլորիս համար էլ պարզ է։ Ուստի, պարզապես պիտի պատրաստ լինենք լավացման դեպքում մեր շահերը պաշտպանել, իսկ վատացման դեպքում էլ ունենալ անվտանգության երաշխիքներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում