Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայից պիտի սպասենք անկանխատեսելիություն, պարանոյա ու իրարանցում

Թուրքիայի պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխություններից հետո դրական ակնկալիքներ չպետք է ունենանք այդ երկրից առնվազն կարճաժամկետ հեռանկարում՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:

Փորձագետի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությամբ Թուրքիայի պատմության մեջ նոր էջ է բացվել: Թուրքիան ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքներով աշխարհիկ, ժողովրդավարական խորհրդարանական համակարգից անցում է կատարելու նախագահի գործադիր կառավարության, ինչով իշխանական լծակների մեծ մասը կհանձնվի այն անձին, որը 2019-ին կընտրվի երկրի նախագահ: Հենց այդ ժամանակ կառավարման նոր համակարգը ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:

Արդյո՞ք այս գործընթացով իսկապես վերջ է դրվում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկ հանրապետությանը:

Մեկնաբանելով հարցը՝ Թուրքիայի պատմությանն ու քաղաքականությանը քաջածանոթ փորձագետն ասում է՝ Աթաթուրքը առաջադեմ բարեփոխիչ էր, որի համոզմամբ՝ Թուրքիայի գոյատևման և հաջող ապագայի բանալին կրթված, բարեփոխված և արդիականացված ազգն է: Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն ունի իր տեսլականը պետության մասին:

«Դժբախտաբար, այս տեսլականի հետ համաձայն չէ երկրի բնակչության կեսը: Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիան ծայրահեղ բևեռացված է. քվեարկողների գրեթե 50 տոկոսը «Ոչ» է ասել Սահմանադրության փոփոխությանը: Սա շատ վտանգավոր է: Եթե իրավիճակը ավելի չվատթարանա, ազգային հաշտության անհապաղ անհրաժեշտություն կառաջանա»,- նշեց մեր զրուցակիցը:

Ամանդա Փոլը չի ակնկալում Թուրքիայի արտաքին քաղաքականության էական փոփոխություն՝ կառավարման նոր մոդելին անցնելուց հետո, թեև շատ հնարավոր է, որ ավելի վատանան Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ: Թուրքիան նաև կարող է քայլեր անել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու և այդպիսով Արևմուտքից զիջումներ կորզելու նպատակով:

«Այդուհանդերձ, պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան և Ռուսաստանը շատ քիչ ընդհանրություններ ունեն գեոստրատեգիական առաջնահերթությունների ոլորտում, և հարաբերությունների այն մակարդակը, որ այսօր կա երկու երկրների միջև, լավագույն դեպքում կարող ենք գնահատել որպես «հաշվարկով ամուսնություն»: Վերջիվերջո, Թուրքիան խորապես կապված է Արևմուտքի հետ՝ չնայած Թուրքիայի ղեկավարության ճարտասանությանը:

Եվրամիությունը Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերն է և օտարերկրյա ներդրողը: Միաժամանակ ՆԱՏՕ-ն պահպանում է իր հսկայական նշանակությունը Թուրքիայի անվտանգության համար: Հնարավոր է՝ այժմ, երբ Թուրքիան ռազմականապես թուլացել է, ՆԱՏՕ-ն ավելի մեծ նշանակություն ունի, քան նախորդ տասնամյակներին: Հետևաբար շատ քիչ է հնարավորությունը, որ Թուրքիան դուրս կբերի իրեն Եվրոպայի կամ Արևմուտքի ուղեծրից: Ռուսաստանը չի կարող այլընտրանք դառնալ:

Ըստ ամենայնի, Թուրքիան կշարունակի ներկայացնել իրեն որպես տարածաշրջանային ուժեղ խաղացող, կփորձի կենտրոնական դեր խաղալ սիրիական հակամարտության կարգավորման գործում և ավելի լայն տարածաշրջանային գործընթացներում: Սակայն չնայած երկրի ունեցած այս ներուժին՝ Թուրքիան այսօր ունեցած թույլ կողմերի պատճառով, կարծես, ընկել է իր իսկ ծանրության տակ»:

Այսպիսով, փորձագետի համոզմամբ՝ Թուրքիան կշարունակի մնալ կարևոր դաշնակից ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների համար:

«Իսկապես հետաքրքիր էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջինն էր, ով շնորհավորեց նախագահ Էրդողանին հանրաքվեից հետո: Թրամփի՝ Ասադի ռեժիմի ուժերը հրթիռակոծելու որոշումից հետո դրական երանգներ սկսեցին նկատվել Միացյալ Նահանգների հանդեպ Թուրքիայի հռետորաբանության մեջ:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, դրանք, կարծես թե, մնում են բարդ և լարված: Պետք է սպասենք ու տեսնենք՝ որքանով ենք մոտ այն կետին, երբ Եվրամիությունը պաշտոնապես կկանգնեցնի Թուրքիայի անդամակցության գործընթացը, թեև կարծում եմ, որ հիմա շատ մոտ ենք այդ կետին: Անշուշտ, եթե Թուրքիայի իշխանությունը քայլեր է ձեռնարկում մահապատիժը երկրում վերականգնելու ուղղությամբ, ապա դա կարող է «կարմիր գիծ» դառնալ ԵՄ-ի համար: Ամեն դեպքում կարծում եմ, որ թե՛ ԵՄ-ն և թե՛ Անկարան գիտակցում են, որ Եվրամիություն մտնելու գործընթացը ճանապարհի վերջնամասում է, և հարկավոր է գտնել հարաբերությունների այլ ձև»:

Ամանդա Փոլը խոսեց նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին այս համատեքստում՝ ասելով, որ Եվրամիության հետ սերտորեն կապված Թուրքիան, որը ներգրավված է եվրոպական ինտեգրման գործընթացին և շարժվում է Եվրամիության լիարժեք անդամ դառնալու ուղղությամբ, շատ ավելի շահավետ ու օգտակար կլիներ Հայաստանի և մյուս հարևան պետությունների համար:

«Սակայն ապագայի Թուրքիան հավանաբար այլ կենդանի կլինի: Առնվազն կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայից պիտի սպասենք անկանխատեսելիություն ու անորոշություն, սոցիալական աճող անկայունություն ու լարվածություն, պահպանվող անկայունություն անվտանգության ոլորտում, բռնաճնշումների մթնոլորտ, պարանոյա, իրարանցում և ավտորիտար կառավարության ամրապնդման մեծ հավանականություն»,-  եզրափակեց Ամանդա Փոլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում