Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Բարդ կոմբինացիա Սիրիայում․ Թուրքիայի սկսած գործողությունից շահում են Թրամփը, Ասադն ու Պուտինը

Ավելի քան 8 տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետությունում «Արաբական գարնան» ազդեցությամբ բռնկված քաղաքացիական պատերազմը, որը հետագայում վերաճեց բազմակողմ ու բազմաշերտ հակամարտության՝ «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությամբ, վերջին 5-7 տարիներին դարձել է մեր տարածաշրջանի՝ Մեծ Մերձավոր Արևելքի ընդհանուր քաղաքական իրադրության ու կայունության, ինչ-որ առումով նույնիսկ միջազգային իրադրության վրա ներգործող ամենաազդեցիկ գործոններից մեկը։ Սիրիայի շուրջ ու սիրիական հողի վրա վերջին 4-5 տարիներին լուրջ զարգացումներ են ապրել Հայաստանի արտաքին քաղաքական շահերի և անվտանգության միջավայրի, առհասարակ տարածաշրջանային անվտանգության ու կայունության տեսանկյունից չափազանց կարևոր ու հետաքրքրական երկու ուղղություններ՝ Ռուսաստան-Թուրքիա և Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Այս գործընթացների առանցքում իր դերակատարումը տարածաշրջանում նկատելիորեն բարձրացրեց նաև քրդական գործոնը։

Ռուս-թուրքական կոնֆլիկտից՝ մինչև ջերմացում

Հիշենք, որ սիրիական հակամարտության սկզբնական շրջանում Թուրքիան ու Ռուսաստանը տրամագծորեն հակադիր շահեր ունեին։ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մինչ Սիրիայի քաղաքացիական պատերազմը ջերմ անձնական հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա ընտանիքի հետ, շատ արագ մոռացավ երբեմնի ջերմ, բարիդրացիական հարաբերություններն իր հարևանի հետ և ամեն կերպ աջակցում էր Ասադի իշխանության տապալմանը։ Իսկ Ռուսաստանը դեռևս խորհրդային տարիներից Ասադի վարչակարգի դաշնակիցն է եղել։

Սիրիան էլ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միակ հենակետն էր, որը թույլ էր տալիս Մոսկվային պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունը կարևորագույն այս տարածաշրջանում։ Ու թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ասադը հիմնականում հենց Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական աջակցության, իսկ 2015 թ․ սեպտեմբերից սկսած՝ նաև ռուսական ռազմական միջամտության շնորհիվ կարողացավ պահպանել իր իշխանությունը։ Հենց այս շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Լարվածությունը գագաթնակետին հասավ 2015 թ․ նոյեմբերին, երբ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում խոցեց ռուսական օդուժին պատկանող Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Հետագա ամիսներին, սակայն, Ռուսաստանը քաղաքական, տնտեսական ճնշումների միջոցով կարողացավ ինչ-որ չափով սանձել Թուրքիային, ու նույն Թուրքիայի նախագահ Էրդողանը, Սիրիայում իր «խաղը» խաղալով ու մանևրելու քաղաքականությունը շարունակելով հանդերձ, սկսեց համագործակցել Կրեմլի հետ ու զգալի առումով գործել ռուսական քաղաքականության ու շահերի տիրույթում։ Հենց այս հողի վրա էլ սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը։ Սիրիայի շուրջ ձևավորվեց դաշինք, համագործակցության ձևաչափ, որին միացավ նաև Սիրիայում իր շահերն ունեցող Իրանը։ Հենց այս երեք պետությունները պիտի աստիճանաբար ուժեղացնեին իրենց ազդեցությունը սիրիական պատերազմի թատերաբեմին՝ փորձելով ամեն կերպ խաղից դուրս թողնել Արևմուտքի ուժերին ու հատկապես ամերիկացիներին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը

Այս զարգացումներին զուգընթաց, կրկին Սիրիայի «գետնի վրա», կտրուկ սրվեցին Թուրքիայի հարաբերությունները իր արևմտյան/ՆԱՏՕ-ական գործընկերների ու հատկապես Վաշինգտոնի հետ։ Եթե փորձենք առանձնացնել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մի քանի նշանավոր դրվագ, ապա դրանցից մեկը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցն էր, որի պատճառով թուրք-ամերիկյան լարվածությունը վերաճեց առևտրային պատերազմի։ 2018 թ․օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցների սահմանման մասին։

Մյուս կարևոր հարցը կապված է Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործարքի հետ, որին Միացյալ Նահանգները, որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, դեմ է։

Եվ երրորդ՝ վերջին զարգացումը Թուրքիայի ձեռնարկած ռազմական նոր օպերացիան է Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Այստեղ, սակայն, մի քանի կարևոր հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն։ Այդ դեպքում միայն կկարողանանք հասկանալ այս նոր լարվածության պատճառներն ու դրանց հնարավոր հետևանքները։

Վաշինգտոնը հավանություն տվե՞լ է

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժն ու թրքամետ զինյալ խմբավորումները ձեռնարկեցին Թուրքիայի երրորդ՝ «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած ռազմական գործողությունը՝ այս անգամ Եփրատ գետից դեպի արևելք ընկած շրջաններում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի այս ռազմարշավի նպատակը քրդական զինված խմբավորումներին Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններից դուրս մղելն ու այս տարածքում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելն է։ Բայց Սպիտակ տան ու հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Թուրքիայի այս ռազմական ագրեսիային, հատկապես առաջին օրերին, փոքր-ինչ հակասական էր։

Թուրքական ռազմական ներխուժման նախօրեին Սպիտակ տունը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերը Սիրիայի այն շրջաններից, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես դավաճանություն Ամերիկայի դաշնակից քրդերի նկատմամբ։ Այսինքն՝ մի կողմից Վաշինգտոնը, կարծես, «կանաչ լույս» վառեց թուրքերի համար դեպի Հալեպ, Ռակկա և Հասաքե նահանգների սահմանամերձ շրջաններ, բայց օրեր անց Թուրքիայի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանվեցին Սիրիա ներխուժելու համար։ Պատժամիջոցների հրամանագիրը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելին, փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Թրամփը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Հետո եղավ սկանդալը՝ կապված ամերիկյան պատվիրակության հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիա էին մեկնել՝ բանակցելու Թուրքիայի ղեկավարության հետ Սիրիայում թուրքական բանակի գործողությունները դադարեցնելու հարցի շուրջ, սակայն Էրդողանը հրաժարվել է ընդունել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտարարելով, որ նրանք կբանակցեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ, իսկ ինքը կբանակցի միայն ԱՄՆ նախագահի հետ։

«Երբ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- ասել է Էրդողանը։

«Ձեզ կհիշեն որպես սատանայի»

Էրդողանի այս հանդգնությանը հետևեց թուրք-ամերիկյան մեկ այլ՝ ոչ պակաս աղմկոտ սկանդալ։ Պարզվեց, որ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ է ուղարկել Էրդողանին՝ առաջարկելով գործարք կնքել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը։ Նամակն ինչ-ինչ ճանապարհներով ընկել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ձեռքը, որն այն հրապարակել է հոկտեմբերի 16-ին։ Նամակում Թրամփը, դիմելով իր թուրք գործընկերոջը, ասում է, թե «պատմությունը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե ճիշտ գործեք և մարդասիրական ճանապարհով։ Բայց եթե լավ բաներ տեղի չունենան՝ այն ընդմիշտ կհիշի ձեզ որպես սատանայի»։

Հետո ավելացրել է․ «Մի՛ եղեք այդքան համառ, մի՛ եղեք հիմար։ Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»։

BBC-ի հաղորդմամբ՝ Էրդողանը աղբարկղն է նետել Թրամփի նամակը։

Թրամփն ասել է՝ «սուտ է»

Հիշելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին զարգացումները Սիրիայում էլ ավելի սրեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Էրդողանը, մեր զրուցակցի խոսքերով, ռազմական գործողությունները սկսելուց հայտարարել է, թե համաձայնեցրել է այդ հարցը «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց հետո զարգացումները այլ ընթացք են ստացել։

«Գործերը, կարծես թե, նորմալ էին ընթանում, մանավանդ երբ Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զինվորներին այնտեղից։ Զորք չեմ ասում, որովհետև այնտեղ ընդամենը 1100 կամ 2000 զինվոր կար։ Նրանց մեջ, ամերիկացիներից բացի, կային նաև որոշ թվով անգլիացի ու ֆրանսիացի զինվորներ։ Նրանց դուրսբերումը, կարծես, թուրքերի համար գործունեության նոր դաշտ էր բացում։ Հարց էր առաջանում՝ այդ վակուումը ո՞վ պիտի լցնի․ քրդե՞րը, թե՞ թուրքերը։

Բնական է՝ թուրքերը պիտի լցնեին։ Թուրքերը խիստ ուրախացած էին։ Երբ քրդական կուսակցությունները, ավելի ճիշտ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (դրանք քրդական են) դիմեցին Ռուսաստանին, նրանց խնդրանքով ռուսները միջնորդեցին, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը բանակցի իրենց հետ։ Հմեյմիմ ռազմաբազայում են հանդիպել, որից հետո ամերիկացիները զգացին, թե ինչ սխալ են գործել, որովհետև, փաստորեն, կանգնեցին Սիրիայից դուրս մղվելու հրամայականի տակ։ Թրամփը հոկտեմբերի 15-ին զանգել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարներից մեկին՝ ասելով, թե իրենք կարող են թուրքերին դիմել, որ դադարեցնեն գործողությունները, զինադադար հայտարարեն և բանակցություններ սկսեն։ Քրդերը թեև մերժել էին, բայց, այնուամենայնիվ, Էրդողանին զգուշացրել էր, որ զինադադար եք հայտարարում, բանակցում եք քրդական կազմակերպությունների հետ։ Հետո, երբ Էրդողանը մերժել է, Թրամփը Թուրքիային անվանել է «օկուպանտ» և նորից սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ ինչպես միշտ է սպառնում։ Թուրք լրագրողները հաշվել էին, որ Թրամփը հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը 9 անգամ սպառնացել էր, թե «կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը»։ Դրանից հետո էլ Թրամփը հայտնի պատվիրակությունը ուղարկեց»,- մեկնաբանեց մասնագետը։

Թուրքական կողմը, Հակոբ Չաքրյանի խոսքերով, հայտարարել է, թե համաձայնեցրել է Սիրիայում նախատեսված ռազմական գործողությունները «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց Թրամփն ասել է, թե «ես նրանց առջև կանաչ լույս չեմ վառել, դա սուտ է»։ Բայց մյուս կողմից էլ Թրամփը Սիրիայի դեմոկրատական ուժերի և PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) մասին ասել է, թե «նրանք հրեշտակ չեն, իսկ այդ PKK-ն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» ահաբեկիչները»։

«Թրամփի ասածներից էլ բան չես հասկանում․ ամեն անգամ կարծիք է փոխում»,- բացատրում է փորձագետը՝ շարունակելով, որ Էրդողանը, չնայած իր հայտարարությանը, հոկտեմբերի 17-ին ընդունել է ամերիկյան պատվիրակությանը։ Հեռուստատեսությամբ էլ մի լավ քննադատել են Էրդողանին՝ թե «եթե ընդունելու էիր՝ ինչո՞ւ էիր էդպիսի բան հայտարարում»։

Դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է

Ինչ վերաբերում է նամակին՝ պարզվում է, որ այն փոստով է ուղարկվել Թուրքիայի նախագահին․ «8 օր առաջ է գրվել։

Թուրքիայում Էրդողանը որևէ տեղեկություն չէր հաղորդել։ Հանկարծ Ամերիկայում ոնց է լինում՝ «Fox News» հեռուստաընկերությունը, որը Թրամփին մոտ կանգնած լրատվամիջոց է, հրապարակում է այդ նամակի տեքստը։ Եթե նրանք չհրապարակեին՝ Թուրքիայում տեղյակ չէին այդպիսի նամակի գոյության մասին։ Նամակի բովանդակությունից և տեղ գտած ձևակերպումներից կարելի է ասել, որ այն դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է։

Համենայնդեպս, նախագահի նամակ չէ նախագահին։ Եթե իր բանակի ընկերոջը կամ համակուրսեցուն գրեր՝ ոչինչ։ Հիմա Էրդողանին քննադատում են, որ չի պատասխանում, քանի որ Թրամփն այդ նամակով ոչ միայն իր, այլև Թուրքիայի Հանրապետության ազգային արժանապատվությունն է վիրավորում։ Իսկ Թուրքիայի ազգային արժանապատվությունն, իհարկե, Էրդողանից անհամեմատ թանկ է»։

 120-ժամյա զինադադար է հայտարարվել

Անկարայում Էրդողանի և ամերիկյան պատվիրակության անդամների հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

«YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

Նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

Ասադի զորքերը հաջորդաբար վերցնում են քաղաքները

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ հոկտեմբերի 14-ին, ռուսական կողմի միջնորդությամբ, համաձայնություն էր ձեռք բերվել քրդերի և Բաշար ալ-Ասադի վարչակարգի միջև։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերահսկողություն սահմանել Հալեպից հյուսիս-արևելք գտնվող Մանբիջ շրջանում, իսկ ամերիկյան զորքերը դուրս են եկել այդ տարածքում իրենց ռազմաբազաներից։ Տեղեկություններ կան, որ Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներում այժմ տեղակայվելու են ռուսական ուժերը։ Կառավարական զորքեր տեղակայվել են նաև Ռակկա, Այն Իսսա քաղաքներում։ Ավելի ուշ մտել են նաև Քոբանի, Ղամիշլի, Հասաքե և այլ բնակավայրեր։

Հակոբ Չաքրյանն այս կապակցությամբ նշում է․ «Այսպիսով, կառավարական զորքերը հաջորդաբար վերցնում են այն քաղաքները, որտեղից թուրքերն ամեն կերպ ուզում էին ամերիկացի զինվորներին դուրս վտարել, որ գնան, գրավեն։

Հետաքրքրական է, որ հոկտեմբերի 14-ին՝ Բաքու մեկնելուց առաջ, Էրդողանն ասել էր, թե «Քոբանիի հարցում խնդիր չունենք, քանի որ Պուտինի հետ պայմանավորվածություն ունենք։ Մանբիջի հարցում կան խնդիրներ, բայց այդ հարցն էլ քննարկում ենք ռուսական կողմի հետ»։ Բայց երբ վերադառնում էր, Մանբիջն արդեն Սիրիայի կառավարական զորքերի ձեռքում էր, նրան ինքնաթիռում կրկին հարցրել էին՝ ի՞նչ եք մտածում, պատասխանել էր, թե «Մանբիջը սիրիական տարածք է, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե անգամ մենք մտնեինք, միևնույն է, հանձնելու էինք իրական տերերին, այսինքն՝ Դամասկոսի իշխանություններին, հետևաբար կարիք չկա այդ հարցը սրելու»։ Այսինքն՝ տրամագծորեն միանգամայն հակառակ բան էր ասել։

Այսինքն՝ Միացյալ Նահանգները, իր զինվորներին հանելով, Թուրքիայի առջև դաշտ բացեց, որ ընդլայնեն Թրամփի գծած շրջանակը, որը 120 կմ երկարություն և 30 կմ խորություն ուներ, դարձրին 480 կմ։ Հետո Էրդողանը ասել էր, թե ոչ միայն Եփրատի արևելքում ենք գործելու՝ մինչև Իրաքի սահմանը (նա նույնիսկ հույսեր էր փայփայում Դեյր Զորը գրավել), այլ նաև Եփրատի արևմուտքում էլ ենք զարգացնելու, մինչև Միջերկրական ծով ենք իջնելու»։ Բայց, փաստորեն, թուրքերը որևէ նպատակի չհասան, ստիպված էին ընկրկել Բաշար ալ-Ասադի վարչակարգի զորքերի առջև»։

Նախաձեռնությունը Սիրիայում անցնում է Ռուսաստանի կողմը

Թուրքիայի գործոնից զատ՝ այստեղ մեկ այլ կարևոր հարց կա՝ ամերիկացիների դիրքերը Սիրիայում։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգները նախաձեռնությունը Սիրիայում ամբողջովին զիջել է Ռուսաստանին։ Հիմա ուզում է վերականգնել, բայց, կարծես թե, արդեն ուշ է․ «Ամերիկացիների խնդիրն, իհարկե, թուրքերը չեն, իրենց երկրի շահերն են։ Իսկ մեծ տերությունները նախաձեռնության հարցերում շատ խանդոտ են, նրանք չեն սիրում զիջել մեկ ուրիշին։ Բայց Միացյալ Նահանգներն արդեն զիջել է և իր դիրքերը վերականգնել, նախաձեռնությունը Սիրիայում հետ վերցնել չի կարող»։

Թրամփի հաշվարկները

Այսպիսով, եթե փորձենք հասկանալ ամերիկյան կողմի ու մասնավորապես Թրամփի քայլերի տրամաբանությունը Սիրիայում՝ Ամերիկայի նախագահն, ըստ էության, փորձել է գնալ առավել անվտանգ ճանապարհով՝ դուրս բերելով ամերիկյան ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսային շրջաններից, որոնք այսօր հակամարտության հիմնական թատերաբեմն են դարձել, և խուսափելով ռազմական բախումներից (թեև որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ, այնուամենայնիվ, Քոբանիում բախում է եղել ամերիկյան հատուկջոկատայինների և թուրքական զորքի միջև), բայց տնտեսական և դիվանագիտական ճնշումների միջոցով պահպանել քաղաքական ազդեցությունը Սիրիայում և ներգրավվածությունը սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում։

Ու կրկին նախկին հաջողակ գործարար Թրամփի հաշվարկներում գերակշռում են տրանսակցիոնալ մոտեցումներն ու ֆինանսատնտեսական նկատառումները։ Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ Թրամփը բացատրել է, որ այսքան ժամանակ ամերիկացիները կռվել, չարչարվել են թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, 7 տրիլիոն դոլար փող են ծախսել, բայց, ըստ էության օգուտ չեն ստացել։

«Թրամփն ասել է, թե «թող իրենք իրենց խնդիրները լուծեն։ «Իսլամական պետության» ահաբեկիչների մեջ կան թուրքեր, նրանց մի մասն էլ եվրոպական երկրների քաղաքացիներն են, թող Թուրքիան ու Եվրամիության երկրները ստանձնեն նրանց պատասխանատվությունը»։ Ու հանկարծ որոշեց հանել զորքերը։ Հետո երևի զգուշացրել են, թե «ի՞նչ ես անում»։

Հավանաբար զղջաց և ուզում էր կրկին քրդերի միջոցով վերականգնել ամերիկյան նախաձեռնությունը, բայց արդեն ուշ էր․ քրդերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվել էին Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ, հետևաբար էլ չէին կարող, մանավանդ որ Քոբանին, Մանբիջը, Ղամիշլին, Ռակկան, Հասաքեն և Այն Իսսան արդեն տվել էին։ Հետո հայտարարեցին, թե «մենք պայմանավորվել ենք Դամասկոսի հետ, որ Սիրիայի թուրքական սահմանի երկայնքով տեղակայվեն սիրիական կառավարական զորքերը», որոնք արդեն տեղակայվում են»։

Իր կերպարին անդավաճան

Թեև պետք է ասել, որ Թրամփը, կարծես թե, այնքան էլ դժգոհ չէ իրադարձությունների այսպիսի ընթացքից։ Սրա մասին է վկայում ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որը նա արել է Տեխասում՝ իր կողմնակիցների հետ հանդիպմանը։

Սպիտակ տան ղեկավարը հետևյալ կերպ է մեկնաբանել թուրք-քրդական վերջին բախումները Սիրիայի հյուսիսում․ «Ասացի՝ թող մի որոշ ժամանակ կռվեն: Ինչպես երկու երեխաների դեպքում, պետք է թողնես կռվեն ու հետո բաժանես: Նրանք մի քանի օր կռվեցին, և բավականին դաժան էր»:

Ինչ խոսք, էքսցենտրիկ նախագահի խոսքերում, ինչպես գրեթե միշտ, ցինիզմի պակաս չկա։ Ասենք, անսպասելի ու նույնիսկ զարմանալի որևէ բան այստեղ չկա։ Չէ՞ որ ժանրի կանոնները հարկավոր է պահպանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում