Friday, 10 05 2024
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին

Քոչարյանի գործով ՍԴ-ում իրավական գործընթաց տեղի չի ունենում. ՍԴ որոշումը լինելու է քաղաքական որոշում

«Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանում իրավական որևէ գործընթաց տեղի չի ունենում։ Հարցը իրավական հարթության մեջ չէ։ ՍԴ որոշումը Քոչարյանի գործով լինելու է քաղաքական որոշում՝ կախված նրանից, թե այս օրերին ինչեր կարող են տեղի ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման շրջանակներում ասաց լրագրող, վերլուծաբան Մհեր Ղալեչյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ-ն երեկ Քոչարյանի գործով այսօր սպասվելիք նիստը հետաձգեց, քանի որ Հրայր Թովմասյանը դեռ չի որոշել՝ ինչպես վարվի, դեռևս հաշվարկներ է կատարում։

Մհեր Ղալեչյանի խոսքով՝ ներկայումս ճգնաժամ է ոչ միայն ՍԴ-ում, այլև ամբողջ կառավարման համակարգում, և այդ ճգնաժամը վաղ թե ուշ կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե իշխանությունը կոնկրետ քայլեր չձեռնարկի։ «Այս ճգնաժամը իշխանությունների համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Մենք գործ ունենք մի պետական մարմնի հետ, որի ղեկավարը, Փաշինյանի բնորոշմամբ, ՍԴ-ն վերաբերում է բուդկայի պես, և նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Այնպես որ՝ սա շատ լուրջ խնդիր է և կարող է պառակտումների պատճառ դառնալ։ Պատմությունը ցույց է տալիս, որ իշխանության թևերի միջև բախումները լուրջ հետևանքներ են առաջացնում՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմ։ Չպետք է հարցի լուծմանը մատների արանքով նայել»,- ասաց Ղալեչյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ասածներին, թե առաջին անգամ բանակը ժողովրդի դեմ հանել է Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականին։ Ղալեչյանի խոսքով՝ եթե նման բան անգամ եղել է, ապա 10 տարի Քոչարյանը, 10 տարի էլ Սերժ Սարգսյանը ժամանակ ունեին Տեր-Պետրոսյանին դատելու այդ արարքի համար։ Ինչի մասին է խոսքը. «Գիտեք, ինձ թվում է՝ հիմա չկա ավելի խադավոյ գործ, քան Քոչարյանի փաստաբանությամբ զբաղվելը։ Կարծում եմ՝ Ամուլսարից էլ շահութաբեր է։ Ալումյանը կարող էր զուգահեռ անցկացնել նաև Ավարայրի ճակատամարտի հետ։ Բնական է, փաստաբանները բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով պետք է իրենց պաշտպանյալին պաշտպանեն։ Ես կարծում եմ, որ Ալումյանի ասածները Քոչարյանի փաստաբաններից մյուսի ասածների համեմատ՝ Արցախի ազատագրված տարածքների մասին, չնչին բան է»,- ասաց Ղալեչյանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ամուլսարի խնդրին։

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում