Monday, 29 04 2024
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է

Ամուլսարի՞, թե՞ «Իմ քայլի» ոդիսականը

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի երեկվա ասուլիսից ակնհայտ դարձավ, որ հանքի շահագործման քաղաքական որոշումն իշխանության մակարդակով կայացված է, ու «նոր ՇՄԱԳ»-ի մասին խոսակցություններն ընդամենը ժամանակ շահելու միջոց են: Իշխանությանն ըստ ամենայնի ժամանակ է պետք հանքի շահագործման պայմաններն ապահովելու համար:

Ամուլսարի մուտքերը շրջափակած բնապահպաններն ընկրկել չեն պատրաստվում՝այս հարթության վրա իշխանության համար ստեղծելով փակուղային իրավիճակ: Իջևանի սցենարը կրկնելը միանշանակ ազդելու է իշխանության հեղինակության վրա. եթե ապօրինի ծառահատումը վերացնելու հարցում գոյություն ուներ հասարակական կոնսենսուս, ապա Ամուլսարի թեման երկփեղկել է հասարակությանը:

Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ խոստովանել է, որ Ամուլսարի շահագործումից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել: ԱԺ նախագահն իհարկե ճիշտ է, սակայն իշխանության վարկանիշն առաջին հերթին անկում է ապրում, երբ հասարակությունը տեսնում է մի թիմ, որը մեկ տարի շարունակ Ամուլսարի հարցով զբաղված է մանիպուլյացիայով՝ փորձելով մանևրել պոպուլիզմի ու ոչ պոպուլյար որոշման, «Լիդիանի» ու բնապահպանների արանքում:

Հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիա է տեղի ունեցել, ու հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած թիմը չի կարող պահպանել իր նոմինալ վարկանիշը, մանավանդ, երբ մի շարք սկզբունքային հարցերում ստիպված է կայացնել որոշումներ:

Հեղափոխությունների կանոնն է դա: Ուկրաինական երկու հեղափոխությունների առաջնորդների՝ Վիկտոր Յուշչենկոյի ու Պյոտր Պորոշենկոյի նախագահությունը սահմանափակվել է մեկ ժամկետով. երկրորդ ընտրություններում նրանք պարտություն են կրել: Լևոն Տեր-Պետրոսյանի ու Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական երկրորդ մանդատը, մեծ հաշվով, ավարտվել է քաղաքական ֆիասկոյով:

Հարցին՝ արդյոք խմբակցության տարաձայնությունները չե՞ն նպաստի, որ այն պառակտվի, Միրզոյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում, որ տարաձայնություններ են։ Ձևակերպումների մեջ կարող է երանգավորման խնդիր լինել, որն ամբողջապես պատկերը փոխի, բազմակարծություն, այո՛, տարբեր կարծիքների ազատ արտահայտում և՛ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ, և՛ գործադիրի հետ քննարկումների ժամանակ, և՛ նաև դրսում՝ հրապարակավ կարծիքների տարբեր արտահայտում՝ այո՛, տարաձայնություն՝ ո՛չ, պառակտում՝ ո՛չ, հաստատ ոչ»։

Առաջին հայացքից թվում է՝ ԱԺ նախագահը զարգացրել է միասնական թիմի թեզը, մյուս կողմից՝ «Իմ քայլի» պարագայում դա արհեստական է: Խորհրդարանական այսօրվա մեծամասնությունն օժտված չէ քաղաքական թիմի հատկանիշներով, այն «քայլողների», քաղաքացիական տարբեր սեգմենտների ներկայացուցիչների հավաքական է, որին կոնսոլիդացնում է նույնիսկ ոչ թե հեղափոխության օրակարգը, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի վարկանիշը:

Եթե վարչապետի նախկին բարձր վարկանիշը չկա, իսկ սկզբունքային հարցերում խորհրդարանական մեծամասնությանը չի հաջողվում ձևավորել միասնական օրակարգ, «Իմ քայլի» միասնականությունը դառնում է իմիտացիոն՝ պայմանավորված գործադիր իշխանության ճնշումներով կամ պատգամավորների պատեհապաշտությամբ: Սրա հետևանքը կարող է դառնալ ավտորիտարիզմը կամ իշխանության քաղաքական բովանդակազրկումը, որն անխուսափելի է դարձնելու համակարգային ճգնաժամը:

90-ականների սկզբին կառավարող ՀՀՇ խմբակցությունը պառակտվեց կառավարման համակարգի շուրջ առաջացած տարաձայնությունների հետևանքով: ԱԺՄ-ի ծնունդը ոչ թե ապալեգիտիմացրեց Գերագույն խորհուրդը, այլ նրան քաղաքական կենսունակություն տվեց, որովհետև Տեր-Պետրոսյանից հիասթափված մարդիկ իրենց հայացքը հետ ուղղելու փոխարեն՝ խորհրդարանում գտան իրենց տրամադրությունների քաղաքական տրանսլյատորին:

Նույն բանը տեղի կունենա այսօր, եթե «Իմ քայլի» օրինաչափ պառակտման պարագայում ձևավորվի մի խումբ՝ մարմնավորելով դեմոկրատական այլընտրանքը: Օրինակ՝ «կանաչների» ֆրակցիայի գաղափարը լավն է, մանավանդ քաղաքական այդ հոսանքը Եվրոպայում գնալով պոպուլյար է դառնում, ինչի վկայությունը Եվրախորհրդարանի վերջին ընտրություններն են:

Ի վերջո, ողբերգություն չի լինի, եթե գործող կառավարությունը ԱԺ-ում զրկվի սահմանադրական մեծամասնությունից, այդ պարագայում նա ստիպված կլինի ավելի հարգալից վերաբերմունք դրսևորել խորհրդարանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում