Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 3-ին վերսկսվել է չարտոնված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի օրենսդիր մարմնի ընտրություններին:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ոստիկանությունը կոչ է արել Մոսկվայի կենտրոնում հավաքվածներին ցրվել, իսկ ովքեր չեն ենթարկվում իրավապահ մարմինների պահանջներին, բերման են ենթարկում բաժին:
Մասնավորապես Պուշկինսկի հրապարակում ոստիկանները բարձրախոսով կոչ են արել ակցիայի մասնակիցներին չխախտել հասարակական կարգը և այլ քաղաքացիների տեղաշարժվելու իրավունքը: Մի շարք քաղաքացիները ակցիային մասնակցում են դիմակներով:
Ռուսական պաշտոնական աղբյուրների համաձայն` ներկայումս բերման ենթարկվածների թիվը կազմում է 89 քաղաքացի: