Մադրիդի «Ռեալ»-ը չեղարկել է չինական ակումբի հետ գործարքը, որով Գարեթ Բեյլը պետք է տեղափոխվեր «Ցզյանցու Սունինա»:
Այս մասին գրում է BBC Sport-ը: Ուելսցի ֆուտբոլիստի տեղափոխությունը Իսպանիայից Չինաստան չեղարկվել է արքայական ակումբի ֆինանսական պահանջների պատճառով:
Բեյլը, ով գրեթե համաձայնության էր եկել նոր ակումբի` «Ցզյանցու Սունինա»-ի հետ, Չինաստանում տարեկան պետք է ստանար 22 միլիոն դոլար:
Գարեթ Բեյլը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Անցած մրցաշրջանում ուելսցի ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 42 խաղի և խփել է 14 գոլ: