«Նոա» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվողական ոճի կիսապաշտպան Դավիթ Մանոյան հետ։
Պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով։ 29-ամյա Ֆուտբոլիստը «Փյունիկ»-ի սան է, հանդես է եկել Կիպրոսի «Նեա Սալամինա» և «Կարմիոտիսա», լեհական «Սանդեցյա» թիմում։ Նրա վերջին ակումբը մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ն էր:
Դավիթ Մանոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում: