Friday, 10 05 2024
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»

Բոզի շառ. Ինչպես է Անին կազմակերպել ընկերուհու նախկին սիրեկանի առևանգումն ու խոշտանգումը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ այսօր կայացավ Հայկ Գրիգորյանի և Անի Ներսիսյանի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Անի Ներսիսյանի դրդմամբ 27-ամյա Հայկ Գրիգորյանը 2013 թվականի փետրվարի 20-ի երեկոյան մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ, առողջության համար վտանգավոր բռնությամբ բացահայտ առևանգել է Վ.-ին, նրա կամքին հակառակ տեղափոխել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում գտնվող քարի արտադրամաս, որտեղ ծեծի են ենթարկել տուժողին:

Հայկ Գրիգորյանը մեղադրվում է նաև տուժող Վ.-ից առանձնապես խոշոր չափի գույքի շորթման համար:

Հայկ Գրիգորյանը կալանքի տակ է, իսկ Անի Ներսիսյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Այսօր գործով դատական քննության առաջին հարցաքննությունը կատարվեց: Հարցաքննվեց տուժող Վ.-ն:

Այս երիտասարդը, որ ամուսնացած է, ընտանիք, երեխա ունի, մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ամբաստանյալ Անի Ներսիսյանի ընկերուհի Լ.-ի հետ, ով իր հերթին նույնպես ամուսին ու ընտանիք ուներ:

2012 թվականի սեպտեմբերին Վ.-ն ինչ-ինչ հարցերով տարաձայնություններ է ունեցել մտերմուհու հետ և, իր ասելով, խզել է իրենց կապը:

Բաժանումը «կոնֆլիկտային է եղել», ինչպես այսօր ասաց տուժողը: Երկուստեք շարունակել են պարզաբանումներ կատարել: Ըստ տուժողի՝ իր մտերմուհու ընկերուհի Անին, հնարավոր է՝ որոշ դեր խաղացել էր իրենց հարաբերությունների խզման հարցում:

2013 թվականի փետրվարի 7-ին ընկերուհիները Վ.-ին հրավիրել են «Ուրարտու» ռեստորան՝ Անիի ծննդյան օրը նշելու: Վ.-ն գնացել է, սակայն ռեստորանում ոչ թե տոնական տրամադրություն, այլ բուռն վիճաբանություն է եղել, կրքերը ավելի են շիկացել:

Տուժողը հստակ չասաց, բայց մեղադրողների հարցերին պատասխանեց, թե Անին իրեն զանգահարել ու հասկացրել է, որ ինքը շրջապատ ունի, ազդեցիկ մարդիկ, ովքեր կարող են Վ.-ին հասկացնել այն, ինչ չի հասկանում:

Բայց փետրվարի 20-ին Անին զանգահարել ու այլ կերպ է խոսել Վ.-ի հետ: Նա ասել է, թե ընկերուհու ամուսինը տանը չէ, իրենք երիտասարդին հրավիրում են Լ.-ի ամուսնու տուն, որ հանգիստ, տնային պայմաններում նստեն ու խոսեն, միգուցե նաև՝ հաշտվեն:

Վ.-ն համաձայնել է: Ու ընկել է թակարդը:

Ժամը 20-ի սահմաններում նա հասել է Լ.-ի շենքի մոտ: Անին նրան ուղղորդել է, թե որտեղ կանգնեցնի մեքենան: Դա շենքի կողքի հատվածն է եղել, փակուղի:

Վ.-ն, դեռ ոչինչ չկասկածելով, կանգնեցրել է մեքենան, իջել, մոտեցել Լ.-ի շքամուտքին: Այդ ընթացքում զանգել է Անիին, բայց Անին այլևս չի պատասխանել:

Դրա փոխարեն շքամուտքի մոտ Վ.-ն տեսել է հաղթանդամ մի տղամարդու, ով «զննողական» նայել է նրան:

Վ.-ն վատ բան է կանխազգացել, ցանկացել է հետ դառնալ, մոտենալ մեքենային, բայց հաղթանդամը մոտեցել, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, ասել է, որ Վ.-ին պետք է բերման ենթարկեն: «Ոստիկանը» չի պատասխանել Վ.-ի հարցին, այլ ուժգին հարվածել է նրա դեմքին:

Վ.-ն ընկել է, վեր կացել, նորից հարված ստացել ու նորից ընկել: Երբ բարձրացել է, մի ծանր հարված էլ թիկունքից է ստացել, իր կարծիքով՝ ինչ-որ առարկայով կատարված հարված: Ուշաթափվել է:

Շենքի մոտ գտնվող մարդկանց այդ ծեծողները հայտարարել են, թե իրենք ոստիկանությունից են, ԱԱԾ-ից են, օպերատիվ գործ են անում:

Վ.-ն ասաց, թե չի հիշում՝ ինչ մեքենա են իրեն նստեցրել, ինչպես են նստեցրել: Ինքը պարբերաբար կորցրել է գիտակցությունը:

Չի հիշում, թե ինչպես են տարել, ուր են տարել, ինչպես են իջեցրել մեքենայից: Ուշքի է եկել ինչ-որ շինությունում, բետոնե սառը հատակին:

Նա հստակ հիշում է, որ ամբաստանյալ Հայկը, ով ներկայացել է որպես «Կոլո», այդ շինությունում ասել է, թե ինքը Լ.-ի ու Անիի պատիվն է պահում: Վ.-ն փորձել է նրան հասկացնել, թե այդ ում պատիվն է պահում, միգուցե լավ չի ճանաչում այդ աղջիկներին: Բայց Հայկը իրեն ուժեղ ծեծի է ենթարկել, պահանջել, որ նա հեռու մնա Լ.-ից ու Անիից:

Ի վերջո, Վ.-ն խոստացել է հեռու մնալ, այլևս նրանց չանհանգստացնել:

Հետո, ըստ տուժողի այսօրվա ցուցմունքի, Հայկը ասպարեզում չի երևացել: Նրա հետինները՝ «բոյովը», «կարճահասակը», «բրենդային» հագնվածը, «կոֆե բերողը» շարունակել են ծեծել ու գույք պահանջել՝ վախեցնելով, թե կվնասեն Վ.-ին, նրա կնոջն ու երեխային: Նրանք ասել են, թե որտեղ է սովորում երեխան, որտեղ է աշխատում կինը, ինչ ունեցվածք ունի Վ.-ն՝ այսինքն, ցույց են տվել, որ լավատեղյակ են, որ նա ունևոր է, ու ստեղծված իրավիճակը հարթելու համար պարտավորեցրել են, որ իրենց տա բնակարանը, մեքենան, օբյեկտը և մեծ գումար:

Ըստ տուժողի՝ իր մեքենայից գտել էին մեքենայի յուղով լցված ներարկիչ, որով աները յուղում է «Մերսեդեսի» որոշ դետալներ: Առևանգողները գոռգոռացել են, թե ներարկիչի մեջ «չեռնյաշկա» է, որ Վ.-ն նարկոման է, հանցագործ, նրան ծանր հոդվածներ են սպասվում, եթե պահանջված գումարները չտա:

Տուժողն ասաց, թե իր առևանգման սկզբում ինքը հավատացել է, որ այդ մարդիկ ոստիկաններ են: Նրանք շատ համոզիչ են գոռգոռացել, հոդվածներ են թվարկել, իրավաբանական տերմիններ օգտագործել, իրենց պահել են այնպես, ինչպես լինում է հանցագործ բռնելու ժամանակ:

Հետո, արդեն լքված արտադրամասի նման տարածքում, երբ Հայկը պահանջել է, որ աղջիկներին այլևս չմոտենա, տուժողը հասկացել է, որ այդ գործում խառն են աղջիկների, իսկ ավելի կոնկրետ՝ Անիի մատները:

Տուժողը հայտնեց, որ արտադրամասում, բետոնե հատակին ընկած, ինքը տեսել է աղջիկների «կաբլուկներ», հետո իրեն ասել են, որ Լ.-ն ու Անին նույնպես եղել են արտադրամասում: Ինքը հիշում է միայն նրանց ճտքակոշիկները:

Քիչ հեռու դրված սեղանին տեսել է իր իրերը՝ հեռախոսները, օդամղիչ ատրճանակը, որն անսարք էր, այփադը, դրամապանակը՝ մոտ հազար դոլարով:

Իրենից պահանջել են, որ տուն զանգի ու տնեցիներին ասի՝ փող հասցնեն: Բայց Վ.-ն համոզել է, որ իրենց տանը այդպիսի հարմար մարդ չկա, որ ինքը համաձայն է՝ ունեցվածքը տալ, միայն թե այլևս բռնությունների չենթարկվի, ընտանիքին էլ չվնասեն:

Հաջորդ օրը նա լույսի շող է տեսել, հասկացել, որ լույսը բացվել է: Բայց նրան բաց են թողել միայն երեկոյան՝ մոտ 20-ի սահմաններում, այնպես որ՝ 24 ժամ պահել են արտադրամասում:

Երեկոյան նորից Վ.-ի աչքին երևացել է Հայկը: Նա զգուշացրել է, որ Վ.-ի իրերը դնեն հետը, նոր բաց թողնեն: Բայց նրանք, ովքեր շորթողներն էին, այդ իրերը չեն տվել, դեռ վերցրել են նաև Վ.-ի պարանոցի շղթան ու խաչը: Շղթայի մի կտորն ու խաչը հետագայում վերադարձրել են:

Վ.-ին մեքենայով, երկար, քարքարոտ ճանապարհով հասցրել են քաղաք, այդ մեքենայում է եղել նաև Հայկը:

Վ.-ին բաց են թողել պայմանով, որ նա կկատարի իրենց պահանջները ու կտրամադրի իր գույքը:

Վ.-ն տուն է հասել, անմիջապես մտել ցնցուղի տակ, բայց հենց բաղնիքում էլ ուշաթափվել է: Նրան հասցրել են հիվանդանոց:

Հետագայում Վ.-ն փորձությունների է ենթարկվել նաև նախաքննական մարմնի կողմից, նրա նկատմամբ երկու անգամ գործ է հարուցվել, ստուգվել է՝ նա թմրամոլ կամ խաղամոլ չէ՞ արդյոք, այլ հանցանքներ չի՞ գործել: Երբ առողջական վիճակը վատացել է, ու նա ցանկացել է մեկնել Հայաստանից՝ բուժման նպատակով, օդանավակայանում բռնել ու վերադարձրել են. «Ոնց որ իսկական հանցագործ լինեի»,- ասաց տուժողն ու ընդգծեց, թե շատ դառնացած է նախաքննության ընթացքից:

Մեղադրողներ Աղայանն ու Սաղաթելյանն էլ «դառնացած էին», որ տուժողն իր ցուցմունքներում համառորեն շեշտադրում էր, թե Հայկն իրենից շորթում չի կատարել, շորթել են մյուսները՝ Հայկի անտեղյակության պայմաններում:

Երկու մեղադրողները մոտ երեք ժամ խաչաձև հարցաքննեցին տուժողին:

Ամբաստանյալ Հայկ Գրիգորյանին շորթման համար առաջադրված մեղադրանքը միգուցե հաստատվել է տուժողի նախաքննական ցուցմունքներով, բայց նախաքննական ցուցմունքները դեռևս չեն հրապարակվել, նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների պարզաբանմանը դատարանը դեռ չի հասել:

Տուժողն ընդունեց, որ Անի Ներսիսյանը կալանավայրից զանգահարել է իրեն, ասել, թե ինքը չի ցանկացել, որ նման բան լինի, փորձել է մեղքն ուրիշի վրա գցել:

Տուժողն ասաց նաև, թե նախաքննության ընթացքում ինչ-որ փակ համարից զանգել են իրեն ու վախեցնելու համար ասել. «Նախաքննական մարմինը մերն ա, ինչ ուզենք՝ կանենք»: Տուժողը կասկածում է, որ այդ սպառնալիքն ի կատար են ածել՝ իր նկատմամբ գործ հարուցելով:

Տուժողը նշեց նաև, որ իր հետ այնպես են վարվել, որ ինքը լրիվ իրական է համարել իր ընտանիքի վերաբերյալ հնչեցված սպառնալիքները ու պատրաստ է եղել ամեն բան տալ, միայն թե ընտանիքին բան չպատահի:

«Ես էդ բետոնե հատակին ընկած՝ սպասում էի, որ իմ ճակատագիրը կվերջանա, բայց հաջորդ օրվա ավարտին զգացի, որ բաց կթողնեն»:

Նրան ամբողջ ընթացքում հաց չեն տվել, բազմիցս ծեծի են ենթարկել, խմիչքն էլ լցրել են գլխին, որ երեք վերքերից առատորեն հոսող արյունը կանգնեցնեն: Մինչև անգամ առևանգողների միջից պաշտոնյայի տեսք ունեցողը, տեսնելով Վ.-ին, հանդիմանել է իր հանցակիցներին. «Էս ի՞նչ եք արել»:

Ըստ տուժողի՝ իր ունեցվածքի մասին առևանգողներին երևի տեղեկացրել էր նա, ով կազմակերպել էր իր առևանգումը: Հնարավոր է, որ առևանգումից առաջ իրեն հետևել են, իմացել, թե կոնկրետ ինչով է զբաղվում:

Տուժողի նախկին մտերմուհի Լ.-ն այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողի հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում