Sunday, 19 07 2026
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը

Երբ է Էմերին գործի դնում Օզիլ-Մխիթարյան դուետը. «Արսենալի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի ֆրանսիական «Ռենին»: Վերջինս 1/16-րդ եզրափակչում, անակնկալ մատուցելով, պայքարից դուրս թողեց իսպանական «Բետիստին»: Առաջին խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3:3 խաղալուց հետո, «Ռենը» մրցակցի հարկի տակ առավելության էր հասել 3:1 հաշվով: Նշենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Ռենը» ոչնչով աչքի չի ընկնում և 26-րդ տուրից հետո միայն 10-րդ հորիզոնականում է:

Կարծում ենք՝ պարզ է, որ «Արսենալի» մրցակիցը ողջ ներուժը կենտրոնացրել է Եվրոպա լիգայի խաղարկությունում, քանզի ներքին առաջնությունում բարձր արդյունք գրանցելու մոտիվացիա, ըստ էության, չկա:

Ի տարբերություն «Ռենի»՝ «Արսենալը» այս պահին պայքար է մղում երկու ֆրոնտներում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում: Վերջին երեք հանդիպումներում լոնդոնյան թիմը ցույց տվեց բալանսավորված և գրագետ ֆուտբոլ՝ տանելով 2 հաղթանակ և մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Էմերիի ֆուտբոլիստները Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ նախ՝ 2:0 հաշվով առավելության հասան «Սաութհեմփթոնի» նկատմամբ, այնուհետև 5:1 հաշվով ջախջախեցին «Բորնմութին»: Այս մրցավեճում Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջին խաղում «Տոտենհեմի» հետ լոնդոնյան դերբիում «Արսենալը» ևս կարող էր 3 միավոր վաստակել, սակայն 91-րդ րոպեին Պյեր Էմերիկ-Օբամեյանգը չիրացրեց 11 մետրանոց հարվածը, և հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

«Սաութհեմփթոնի» և հատկապես «Բորնմութի» հետ հանդիպումներում «Արսենալում» տպավորիչ խաղ ցույց տվեց կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը: «Բորնմութի» հետ մրցավեճից հետո էլ բրիտանական մամուլը գրեց, որ Մխիթարյան-Օզիլ խաղային զույգը կարող է դառնալ «Արսենալի» հաղթաթուղթն ընթացիկ մրցաշրջանում: «Տոտենհեմի» դեմ մրցավեճում Էմերին Օզիլին չէր ընդգրկել մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով մրցակցի ավելի կոշտ ֆուտբոլ դավանելու, ինչպես նաև մրցակցի հարկի տակ խաղալու հանգամանքները: Օզիլը հատկապես արդյունավետ է գործում, երբ «Արսենալը» խաղում է առաջին համարով, իսկ «Տոտենհեմի» դեմ Էմերիի ֆուտբոլիստները ցուցադրեցին քանդող ֆուտբոլ՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Օզիլը «Տոտենհեմի» դեմ խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին՝ փոխարինելով գոլի հեղինակ Ռեմսիին: Օզիլին հաջողվեց որոշակիորեն թարմություն հաղորդել իր թիմին:

«Ռենի» դեմ մրցավեճում հավանականությունը մեծ է, որ Էմերին Օզիլին կընդգրկի մեկնարկային կազմում՝ գործի դնելով իր նոր զենքը՝ հայ-քրդական խաղային զույգը: Կարծում ենք՝ տրամաբանական է Էմերիի կողմից հարձակողական արսենալը գործի դնել համեմատաբար ավելի թույլ թիմերի դեմ մրցավեճերում: Հավանական է նաև, որ վաղը «Արսենալը» կխաղա առաջին համարով՝ 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում կխաղան Մուստաֆին և Սոկրատիսը: Աջ եզրում կգործի Մայթլենդ Նայլսը, իսկ ձախից՝ Կոլաշինացը: Հենակետային կիսապաշտպանները կլինեն Ջակայն և Տորեյրան: Կիսապաշտպանության ձախ եզրում կխաղա Իվոբին, իսկ Մխիթարյանը կլինի աջ եզրում: Օզիլը կլինի ենթահարձակվողի դիրքում, իսկ որպես նոմինալ հարձակվող խաղադաշտում կտեսնենք Օբամեյանգին:

Հիշեցնենք, որ «Արսենալի» մեկ այլ հարձակվող՝ Ալեքսանդր Լակազետը, ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում մրցակցին հարվածելու համար որակազրկվել էր 3 խաղով և բաց կթողնի «Ռենի» հետ դիմակայությունը: Վնասվածքի պատճառով «Արսենալի» կազմում շարքից դուրս են եզրային պաշտպան Հեկտոր Բելերինը, կենտրոնական պաշտպան Ռոբ Հոլդինգը, ինչպես նաև հարձակվող Դենի Ուելբեքը: «Ռենի» կազմից առաջիկա հանդիպմանը վնասվածքի պատճառով չեն մասնակցի միանգամից 5 ֆուտբոլիստներ, իսկ կիսապաշտպան Համարի Տրաորեն «Արսենալի» դեմ չի խաղա որակազրկման պատճառով: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա խաղում «Արսենալը» դրական արդյունքի կհասնի:

Նշենք, որ «Ռենի» հետ հանդիպումից ընդամենը երեք օր անց «Արսենալը» խիստ կարևոր հանդիպում է անցկացնելու Պրեմիեր լիգայում՝ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վերջինիս հետ թեժ պայքար է ընթանում լավագույն քառյակում տեղ ունենալու համար, և մարտի 10-ին կայանալիք հանդիպումը կարող է վճռորոշ լինել:

Հաշվի առնելով նաև «Ռենի» հետ մրցավեճի կարևորությունը՝ Էմերին չի կարող վաղը խաղադաշտ դուրս բերել ոչ մարտական կազմը: Կարծում ենք՝ Էմերին իր ֆուտբոլիստներին կհրահանգի արդեն առաջին կեսում ակտիվ գործողություններ իրականացնել և դրական արդյունք ապահովել: Երկրորդ կեսում ցանկալի արդյունքի դեպքում Էմերին հնարավորություն կունենա հանգստանալու հնարավորություն տալ առաջատար մի քանի ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Մխիթարյանին, Օբամեյանգին, ինչու չէ՝ նաև Օզիլին:

«Ռեն»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:55-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում