Friday, 10 05 2024
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն

1000 խոշոր հարկատուների ցանկը․ ինչով է պայմանավորված «Գազպրոմ Արմենիա»-ի ցուցանիշների նվազումը

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար – դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 222 մլն դրամ ցուցանիշով: Նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը՝ երրորդ տեղում է, երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը նախորդ տարվա ցուցանիշը կրկնակի գերազանցել է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով են պայմանավորված ցուցանիշների այս փոփոխությունները, նշեց. «Փոփոխությունները կապված են թե՛ քաղաքացիների, թե՛ երկրի տնտեսական վիճակի հետ: «Գազպրոմ Արմենիա»-ի ցուցանիշների նվազումն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել նրանով, որ մեղմ ձմեռ է, և գազի ծախսը քիչ է, բացի դրանից՝ հնարավոր է, որ որոշակիորեն միգրացիան է դեր խաղացել. բնակչության քանակը պակասել է: Եվ երրորդ՝ հնարավոր է գազ օգտագործող արդյունաբերական ճյուղերի աշխատանքների նվազեցում է եղել, օրինակ՝ պահածոյի գործարանները ձմռանը չեն աշխատում»:

Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարձր ցուցանիշները, ըստ Գ. Մակարյանի, պայմանավորված են արտահանման ծավալների մեծացմամբ և միջազգային շուկաներում պղնձի գների բարձրացմամբ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը մրցունակ է, ապրանքների սպառման ծավալները և արտահանման ծավալները մեծացել են. «Ծխախոտի գինը երկրներում թանկացնում են, որպեսզի կանխարգելեն ծխելը, բայց ծխողների թիվը չի պակասում, իսկ հայկական ծխախոտը ավելի էժան է և ավելի մրցունակ: Բացի դրանից՝ «Գրանդ Հոլդինգ»-ն իրականացնում է կազմակերպված բիզնես՝ շատ լավ մենեջմենթով, ժամանակակից տեխնոլոգիաներով, միջազգային սերտիֆիկացումով, և դա էլ է բերում նրան, որ ընկերության ընդհանուր եկամուտներն աճում են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում