Friday, 10 05 2024
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online

Արդարադատության նախարարությունում շարունակում են պաշտոնավարել նախկինները ու աղավաղել իրականությունը

Հուլիսի 30-ին «Առաջին լրատվական»-ը «Արդարադատության նախարարությունը շարունակում է աստղաբաշխական փողեր ծախսել Սերժ Սարգսյանի եղբորը «մաքրելու» համար» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործը, որը ներկայումս գտնվում է միջազգային տնտեսական դատարանում (ICSID), և ներկայացրել էինք, թե ինչպես է արդարադատության նախարարությունը շարունակում հսկայական գումարներ ծախսել Սերժ Սարգսյանի եղբոր պատճառով տուժած գործարարի նկատմամբ իրականացվածը միջազգային դատարանում արդարացնելու համար։ Միջազգային դատարանից գործի քննության վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։ Խուդյանը այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան:

Հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք ՀՀ արդարադատության նախարարության և գերմանական իրավաբանական գրասենյակի՝ CMS-ի ու հայաստանյան «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի միջև կնքված պայմանագիրը, որից պարզ էր դառնում, որ Հայաստանի կառավարությունը այս գործի շրջանակներում հսկայական գումարներ է փոխանցում իրավաբաններին՝ նրանց յուրաքանչյուր 1 ժամի համար վճարելով 250-500-520 ԱՄՆ դոլար գումար։

Մեր այս հրապարակումը վրդովեցրել էր արդարադատության նախարարությանը, որը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով որ «միջազգային տրիբունալում քննվում է Էդմոն Խուդյանի կողմից իրականության հետ որևէ աղերս չունեցող և աստղաբաշխական գումարների չափով Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված պահանջը»: «Հայտնում ենք նաև, որ այդ կապակցությամբ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, կողմից իրականացված և ներկայումս իրականացվող գործողությունները ուղղված են միայն Հայաստանի Հանրապետության շահերը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում պաշտպանելուն և համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և նման գործերի քննության միջազգային պրակտիկային: Նշվածից ելնելով գտնում ենք, որ հրապարակման մեջ տեղ գտած որևէ անձին «մաքրել» կամ «հովանավորչությունը արդարացնել» որակումներն առնվազն անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ հրապարակման մեջ տեղ գտած Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործընթացի կազմակերպման վերաբերյալ դիտարկումների կապակցությամբ հայտնում ենք, որ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2017 թվականի սեպտեմբերի 27-ին մուտքագրված ICSID No.ARB /17/36 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունները ձեռք են բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված ընթացակարգով, որի արդյունքները բոլոր իրավասու գերատեսչությունների համաձայնեցման արդյունքում հաստատվել են ՀՀ կառավարության 23.11.2017թ. թիվ 1483-Ն որոշմամբ:

Հարկ է նաև նշել, որ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերությունը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության շահերը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում քննվող գործի շրջանակներում կնքված պայմանագրի կատարող կողմ, այլ համաձայն նույն պայմանագրի՝ կատարող CMS Hasche Sigle (նստավայրերը՝ Գերմանիա և Հոնկոնգ) իրավաբանական ընկերության համախորհրդատուն է և կառավարության կողմից «Կոնցեռն Դիալոգ» ընկերությանը քննարկվող գործի շրջանակներում որևէ գումար երբևէ չի վճարվել:

Անդրադառնալով հրապարակման վերջում տեղ գտած առաջարկին՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը և արդարադատության նախարարությունը դիմումատուի ներկայացուցիչների մասնակցությամբ խնդրի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումների շրջանակներում մշտապես հայտնել են իրենց պատրաստակամությունը վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել խնդրի լուծման խելամիտ առաջարկ»,- ասված է ԱՆ պարզաբանման մեջ:

«Առաջին լրատվական»-ը այս առնչությամբ պարզաբանում խնդրեց նաև Էդմոն Խուդյանից։ Նրա խոսքով՝ արդարադատության նախարարության վերը նշված պատասխանը եկել է արդարադատության նախարարության անցյալ իշխանությունների նշանակված կոնկրետ պաշտոնյաների կողմից: «Այդ պաշտոնյաները՝ ի զարմանս ինձ, դեռևս շարունակում են պաշտոնավարել ու աղավաղել իրականությունը՝ մոլորության մեջ գցելով արդարադատության նախարարին ու հանրությանը: Իսկ այն, թե իմ հայցը իրականության հետ աղերս ունի, թե ոչ և աստղաբաշխական պահանջի մասով՝ կորոշի միջազգային տրիբունալը: Համենայնդեպս, խնդիրը միայն իմ գումարների մասին չէ, այլ նաև տասնյակ գնորդների՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Այդ հայ ընտանիքները հսկայական գումար են վճարել բնակարան ձեռք բերելու համար, սակայն արդյունքում թալանվել են մի խումբ խարդախների կողմից՝ իրավական համակարգի իմացությամբ ու անգործության հետևանքով»,- ասաց սփյուռքահայ գործարարը։

Անդրադառնալով արդարադատության նախարարության պարզաբանման վերջին պարբերության մեջ նշված՝ վեճը հաշտությամբ լուծելու տարբերակին՝ Խուդյանը նշեց, որ դրա վերաբերյալ արդարադատության նախարարության մշտական պատրաստակամությունը իրականությանը բոլորովին չի համապատասխանում։ «Արդարադատության համակարգի հետ յուրաքանչյուր փորձ ավարտվել է հիասթափությամբ. ես որևէ կոնկրետ առաջարկ մինչ օրս չեմ ստացել: Յուրաքանչյուր հանդիպում օգտագործվել է գործը ձգձգելուն՝ միտում ունենալով հոգնեցնելով մարել այն ու ի վերջո ազատվել այս գործից: 2 ամիս առաջ, հեղափոխությունից ոգևորված, եկել եմ Հայաստան, հանդիպել արդարադատության նախարարին և, ներկայացնելով խնդիրը, առաջարկել եմ կա՛մ փոխհատուցել ինձ ու գնորդներին վնասները, կա՛մ սառեցնել միջազգային հայցը և բարեկամաբար, երկու կողմերի մասնագետների հետ նստել ու քննարկել այն, որի ընթացքում երկու կողմերը կխնայեին առնվազն 500.000 ԱՄՆ դոլար: Սակայն ստացել եմ մերժում և առաջարկել գործը միջազգային ատյաններում շարունակել»,- ասաց Խուդյանը՝ հավելելով. «Օրեր առաջ կարդացի, որ ներկա կառավարությունն անցյալ իշխանությունների օրոք ներկայացված դիմումներն ու քրեական գործերն է վերանայում: Ես անցյալ 7 տարվա ընթացքում դիմել եմ բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հայաստանյան իրավական գերատեսչություններին և, իմանալով, որ գործը կապված է Լևոն Սարգսյանի հետ, մերժում եմ ստացել նրանցից, կամ գործը անգործության են մատնել: Կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը վերանայի իմ անցյալ տարիների դիմումը զանգվածային խարդախությունների մասին: Կարծում եմ՝ այդ ժամանակ արդարադատության նախարարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարող իրավական համակարգը հստակ պատկերացում կունենան կատարվածի մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում