Wednesday, 29 05 2024
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաներին սոցիալ- վերականգնողական ծառայություններ մատուցող «Լուսէ» վերականգնողական կենտրոն
Գազայում ռազմական գործողությունները կշարունակվեն ևս առնվազն 7 ամիս. Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական
20:30
Երևանի քաղաքապետարանն ու Թուրքմենստանի դեսպանատունը կազմակերպում են հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար
Գնել Սանոսյանը ներկայացրեց աղետի գոտում իրականացված աշխատանքները
20:10
Բլինքենը ժամանել է Մոլդովա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ չի դադարեցվել գործողությունը Ռաֆահում
Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո տարհանվել է 443 մարդ. 141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարան բնակավայրում
Վստահ եմ, որ դրանք ՀՀ դե-յուրե տարածքներ չէին․ ԳՇ պետը՝ Տավուշի հատվածում սահմանազատման մասին
Սուրեն Պապիկյանը ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրենի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Նոյեմբերյանում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է
19:10
Շվեդիան 1,16 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Կաթողիկոսին թույլ չեն տվել բարձրանալ՝ պետական արարողակարգի պահանջով. ՆԳ փոխնախարար
Հող հանձնելու հարցադրում ինձ մի արեք, ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում
Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետի վեճը՝ ՆԳՆ շենքի մոտ
Դատարանը քննել է Սեյրան Օհանյանի եւ մեկ տասնյակ այլ անձանց դեմ հարուցված գործը
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:00
Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին
Վստահ եմ՝ դրանք ՀՀ դե յուրե տարածքներից չէին․ ԳՇ պետ
Եթե սրբազան շարժում է, ուրեմն ոստիկանությանն էլ սրբազան ծառայություն է. Անդրանիկ Քոչարյան
Ինչու՞ չի եկել Վահե՛ Ղազարյանը. վեճ` իշխանության և ընդդիմության միջև ԱԺ-ում
18:40
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում
18:30
Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել լեհ զինվորի դանակահարությունից հետո
18:20
Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին
18:13
Տավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել է
18:10
Նյու Դելիում ռեկորդային` 49,9 աստիճան շոգ է գրանցվել
Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»
17:50
Իսպանիան ետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից
Մեհրաբյան Online
Էրդողանը Նեթանյահուին մոլագար է անվանել

Հայաստան-ԵՄ համագործակցությունը կիջնի ԵՄ-Բելառուս հարաբերությունների մակարդակին (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, դեկտեմբերի 9-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստի ավարտին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել հայտարարությամբ, որին ծանոթ եք: Ի՞նչ է դա ենթադրում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հեռանկարի տեսանկյունից:

– Շատ բնական հայտարարություն է. եթե Հայաստանը պաշտոնական մակարդակով գնում է  դեպի ՄՄ, ակնհայտ է, որ ԵՄ հետ համատեղ աշխատանքի ծավալը պաշտոնական մակարդակում կփոքրանա: Պարզ է, որ խնդիրների, ոլորտների թիվը, որով մենք համագործակցում էինք, կփոքրանա: Դա  շատ հասկանալի է: Դու գնում ես ՄՄ՝ այլ կազմակերպություն, որի խաղի կանոնները ուղղակի չեն համընկնում եվրոպականի հետ, ուստի Հայաստան-Եվրոպա համագործակցության ծավալն ու բազմազանությունը կկրճատվի: Բայց քանի որ Եվրոպան, այնուամենայնիվ, չի ուզում կորցնել Հայաստանը, ուզում է կապը պահպանել, ակնհայտ է, որ առաջին շեշտադրումը կլինի ոլորտային համագործակցությունը, օրինակ՝ երիտասարդության, կրթության ու գիտության ոլորտում, բայց այն, ինչ վերաբերում էր կառավարական համակարգի բարելավմանը, այդ համակարգի տեխնիկական աջակցությանը, համոզված եմ՝ կկրճատվի, ու համագործակցության շեշտը կդրվի և ուժեղանա քաղաքացիական հասարակության հետ: Կոնկրետ ձևաչափեր չկան, ավելի լայն են աշխատելու, բայց հասարակության հետ աշխատանքն ավելի խորն է շարունակվելու: Այդ համագործակցությունը շատ կնմանվի այն համագործակցությանը, որն ունի ԵՄ-ն Բելառուսի հետ, այսինքն՝ կառավարությունը չէր ցանկանում ԵՄ հետ աշխատել, իրենք  աշխատում էին հասարակության հետ: Պարզ է, որ մեզ մոտ այդքան վատ վիճակ չէ, բայց, այնուամենայնիվ, շեշտադրումը կփոխվի:

– Դա վտանգավոր չէ՞ արդյոք Հայաստանի համար: Ի վերջո, ՀՀ-ն հաջողություններ էր գրանցել, որոշակի մակարդակի էր հասել, որոշակի շրջան ԱլԳ երկրների շարքում առաջատարն էր՝ բարեփոխումների տեսանկյունից:

– Մենք երեք-երեքուկես տարվա աշխատանքը ինչ-որ չափով  ջուրը գցեցինք, հիմա նորից սկսում ենք ինչ-որ ոլորտում ինչ-որ  այլ համակարգի հետ աշխատել, որն, իմ կարծիքով, պարզապես ֆունկցիոնալ չէ, նոր համակարգ է: Թե երբ է աշխատելու՝ դժվար է ասել, պարզ է, որ այս  անցումային փուլում շատ լուրջ խնդիրներ  կունենանք: Ակնհայտ է, որ սա հասկանում են նաև կառավարությունը, ու ԵՄ-ն, այո՛, շեշտը կդնի հասարակության հետ համագործակցության և մի քանի ճյուղային ոլորտներում համագործակցության վրա:

– Սրանով իսկ ԵՄ-ն չի՞ կորցնում իր լծակները ՀՀ իշխանության նկատմամբ, երբ կրճատում է համագործակցությունն իշխանության հետ:

– Ինչ-որ չափով կորցնում է, բայց իրենք մեղավոր չեն, մենք ենք ընտրողը: Մենք ընտրություն կատարեցինք, այլևս իրենց հետ այդքան սերտ չենք համագործակցելու, քանի որ ինչ է նշանակում գնալ ՄՄ, նշանակում է, որ առևտրի ոլորտում, տնտեսական, էներգետիկայի ոլորտում դու չես ընդունում ԵՄ չափանիշները: Այդ դեպքում պարզ է, որ իրենք ուղղակիորեն,  ուզած-չուզած, պետք է կրճատեն: Մեր համագործակցությունը կնմանվի արաբական, կենտրոնասիական երկրների համագործակցությանը, համագործակցության մակարդակը կիջնի:

– Փաստորեն քաղաքացիական հասարակության և ընդդիմության կոնսոլիդացիայի պարագայում հնարավոր չէ՞ այդ ձևաչափը փոխել:

– Տարբեր ֆորմատներ կան, իրենք  տարբեր ֆորմատների մեջ կաշխատեն, չեն սևեռվի մեկի վրա, ու դա նորմալ է, բայց լայն սպեկտրով կաշխատեն:

– Պարոն Գրիգորյան, ավելի վաղ նշել էիք, որ այս տարածաշրջանում ընդլայնվելու համար ԵՄ-ն օգնության կկանչի ԱՄՆ-ին` տարածաշրջանային մարտահրավերներին և նոր իրականությանը դիմակայելու համար: Վերջերս  եղան հայ-թուրքական հարաբերություններում որոշակի ակտիվացումներ՝ Դավութօղլուի այցը Հայաստան: Դուք ԱՄՆ կողմից առարկայական ակտիվություն նկատում ե՞ք:

– Ո՛չ, պաշտոնական ակտիվացում չեմ տեսնում, ինչ-որ հայտարարություններ են, քանի որ Օբամայի վարչակարգը դեմոկրատական վարչակարգ է, իրենք ակտիվ չեն  զբաղվում արտաքին քաղաքականության հարցերով, ուզում են աջակցել, բայց ես դա չեմ տեսնում: Դավութօղլուի այցի հետ կապված տեսնում եմ հենց Թուրքիայի հետաքրքրությունը: Թուրքիան ուզում էր, որ այդ հանդիպումը կայանար:

– Ինչպես ասում են, աշխարհաքաղաքական հաջողություն գրանցելու նպատակո՞վ:

– Ինչ-որ չափով, բայց դա գլխավորը չէ, դա նաև կապված է նրա հետ, որ Թուրքիայի խնդիրները դարձան բազմազան, բազմակողմ, այդ թվում` Եգիպտոսի, Սիրիայի, Իսրայելի հետ կապված, և այնքան շատացան, որ կարծես թե կյանքը ստիպեց նրանց մեզ հետ փորձել բանակցությունների մեջ մտնել: Այստեղ դերակատարություն ունեցավ այն, որ մենք մտնում ենք ավելի Ռուսաստանի տակ, դրա համար ինքն ուզում է ավելի ակտիվ աշխատել տարածաշրջանում, որ ՌԴ հետ միասին 1921 թիվը կրկնի: Դա շատ նորմալ է:  Իրենք հասկացան, որ մենք սուվերենությունը տվեցինք ՌԴ-ին, հիմա իրենք սկսեցին վերադառնալ տարածաշրջան, պարզ է, որ առանց մեզ հետ հանդիպելու անիմաստ է միայն ՌԴ-ի հետ խոսել, մինչդեռ իրենք արդեն խոսել էին, հիմա իրենք ակտիվանում են: Քանի որ մենք Ռուսաստանի դերը բարձրացրեցինք, ուզում են գալ ՌԴ-ի միջոցով ԼՂ հարցը լուծել: Պարզ է, որ մեզ 100 տոկոսով անտեսել չեն կարող: Բացի դրանից, շատ կարևոր մի գործոն էլ կա. 2015թ. հետ կապված եկան ինչ-որ մեսիջներ փոխանցելու: Դրանով իրենք  ուզում են դանդաղեցնել  աշխարհում Ցեղասպանության ճանաչումը, բացի դրանից` ցանկանում են, այնուամենայնիվ, ինչ-որ մեսիջներ ուղարկել, որ «այո՛, մենք հասկանում ենք»: Այսինքն՝ կա և դրականը, և բացասականը, բայց ընդհանուր գործընթացը` դեպի երկխոսություն վերադառնալու, կապված է նրա հետ, որ բոլոր այլ ուղղություններով անհաջողություն է գրանցվել, այստեղ նույնիսկ փոքր հաջողությունն իրենց համար վատ բան չէ, ու երկրորդ ամենակարևորը` ՌԴ-ի դերը մենք բարձրացրեցինք վերջին քայլերով, և Թուրքիան ցանկանում է կրկնել Ղարսի պայմանագիրը: Իրենք շատ լավ են հիշում, պետականամետ ազգ են, մեծ տրադիցիա ունեն պետականամետության և հասկացան, որ Հայաստանը տվեց իր ինքնիշխանության մի մասը, խաղից դուրս եկավ ԵՄ-ն, ուրեմն իրենք կարող են լուծումներ տալ ԼՂ հարցին ՌԴ-ի միջոցով: Կստացվի, թե  ոչ` դա այլ խնդիր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում