Wednesday, 12 06 2024
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը

Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի

Մայիսի 27-ին Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեում ընդունել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակությանը՝ համասեռ կոմիտեի նախագահ Սեիդովի գլխավորությամբ: ԴԺ Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեն գլխավորում է Գրիգորի Կարասինը: Նա սենատոր է նշանակվել՝ թողնելով փոխարտգործնախարարի պաշտոնը, որտեղ զբաղվել է Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի հարցերով: Այդ հանդիպումն այնքան է կարեւոր, որ ՏԱՍՍ պետական գործակալությունը Միլլի մեջլիսի պատվիրակության ղեկավարի հետ հարցազրույց է ունեցել:

Սեիդովն ասել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները «ոչ ոք խաթարել չի կարող, քանի որ դրանք փոխշահավետ եւ ռազմավարական են»: Ռուս-ադրբեջանական հանդիպումից ժամեր անց մամուլը տարածել է ԴԺ Վերին պալատի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ Ջաբարովի թելեգրամյան գրառումը, որ նվիրված է հայ-ռուսական հարաբերություններին: Արձանագրելով, որ Հայաստանում վարչապետ Փաշինյանի դիրքերը «բավական ամուր են»՝ ռուսաստանցի սենատորը հավաստիացնում է, որ Մոսկվան «պատրաստ է աշխատել Երեւանում ցանկացած իշխանության հետ, միայն թե այնտեղ մարդկային զոհեր չլինեն»:

Եթե Ջաբարովն արձանագրում է, որ «բողոքական շարժումը» չի սասանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա ի՞նչ է նշանակում «Երեւանում ցանկացած իշխանության հետ աշխատելու Մոսկվայի պատրաստակամությունը»: Քաղաքական տրամաբանությունը եւ, մանավանդ, դիվանագիտական պատշաճությունը պահանջում է, որ Մոսկվան Փաշինյանի հետ աշխատանքը բնականոն ընթացքով շարունակելու պատրաստակամություն հայտնի: Իսկ Ջաբարովի ասածից կարելի է ենթադրել, որ չնայած Փաշինյանի դիրքերը չեն սասանավել, Ռուսաստանն, այնուամենայնիվ, Հայաստանում իշխանափոխության հնարավորությունը սպառված չի համարում:

Այլապես ի՞նչ իմաստ ունի նախապես «ձեռքերը լվանալ»՝ ասելով, թե քաղաքական ցանկացած ընտրություն ընդունելի է, միայն թե «այնտեղ մարդկային զոհեր չլինեն»: Ի՞նչ արյան մասին է խոսքը: Ռուսաստանցի սենատորն «զգուշացմում» է, որ Հայաստանը կրկին կարող է ագրեսիայի՞ ենթարկվել, ներքաշվել տարածաշրջանային պատերազմի մե՞ջ, թե ակնարկում է, որ Հայաստանում առկա է «քաղաքացիական բախումների սպառնալի՞ք»: Մի կողմից ընդունել, որ Փաշինյանը «երկու անգամ ընտրություններով պահել է իշխանությունը»՝ ինչպես Ջաբարովն է խոստովանել, մյուս կողմից խոսել «մարդկային զոհերի հավանականությունից»՝ առնվազն արտառոց է, եթե չասվի՝ չափազանց ինտրիգային:

Իսկ գուցե դա ազդակ է, որպեսզի ընդդիմությունը «խոսքից անցնի գործի՞»: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ,- ընդգծում է ռուսաստանցի սենատորը: ՀԱՊԿ Կանոնադրությամբ անդամ երկրներից մեկի սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում կազմակերպությունը կարող է միջամտել: Եթե Հայաստանում «քաղաքացիական բախումներ սկսվեն»՝ Մոսկվայի միջամտությունը լեգիտի՞մ կլինի:  Թե դա «կարվի ցանկացած այլ իշխանության խնդրանքով»: Ասենք՝ Կիրանցից Մոսկվա հղված հեռագրի հիմքով: Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում