Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Երեւանին հաջողվու՞մ է հակակշռել աշխարհաքաղաքական «մեխը»

Մենք ցանկացած պահի պատրաստ ենք իրականացնել Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, որով ներկայացրել ենք մեր պատկերացումները, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Խաղաղության խաչմերուկը պատրաստ են իրականացնել ոչ միայն Ադրբեջանի հետ: Փաշինյանը նշել է, որ այդպես է ասում, քանի որ Խաղաղության խաչմերուկը չի վերաբերում միայն Ադրբեջանի հետ հարաբերությանը:

Նիկոլ Փաշինյանը թերեւս «մեղմ է ձեւակերպել», քանի որ հաղորդուղիների ապաշրջափակման թեման Ադրբեջանին չի վերաբերում ընդհանրապես: Խոսքն իհարկե ֆորմալ վերաբերելիության մասին չէ: Ֆորմալ իմաստով հարցը իհարկե Հայաստան-Ադրբեջան հարաբերության տիրույթում է, սակայն գլոբալ առումով հաղորդուղիների ապաշրջափակման թեման աշխարհաքաղաքականության դաշտում է, համաշխարհային վերաբաժանման գլոբալ պայքարի դաշտում: Այդտեղ է «մեխը»:

Ըստ էության, Խաղաղության խաչմերուկի նախագիծ առաջ քաշելով, Երեւանը ըստ էության ակնարկում է այն մասին, որ ինքը չի ցանկանում այդ թեմայով դառնալ աշխարհաքաղաքական դիմակայության կողմ: Կհաջողվի՞ սակայն մնալ այդ դիրքում, սա հարց է, որի պատասխանը բավականին բարդ է: Ընդ որում, բարդ է ոչ այն իմաստով, որ Երեւանն ի վերջո պետք է ընտրի որեւէ կողմ: Ամբողջ հարցն այն է, որ ի վերջո պետք է գերակայի որեւէ կողմի ռազմավարական մոտեցումն ու շահը: Կողմ ասվածը տվյալ դեպքում իհարկե մեկ երկիր չէ, այլ շահառու երկրների որեւէ կոմբինացիա: Ի վերջո, առանցքային հարցը այն է, թե ու՞մ աշխարհաքաղաքական վերահսկողության ներքո են լինելու ապաշրջափակվող հաղորդուղիները:

Եվ այստեղ իհարկե բանը լոկ դրանց գործունեության ռեժիմն ու երկրների սուվերենության հարաբերակցությունը չէ միայն: Որովհետեւ, սուվերենության հարցը չի փակում աշխարհաքաղաքական գերակայության խնդրի գոյությունը: Առաջ քաշեով Խաչմերուկի միտքը, Երեւանը առնվազն տեղեկատվական տիրույթում փորձում է ձեւավորել «բազմաբեվեռության» տրամաբանություն, այդ կերպ փորձելով առնվազն ընկալումների մակարդակում ձեւավորել թեմայի շուրջ հակակշիռների միջավայր, որը թույլ կտա նվազեցնել ընտրության որեւէ մարտահրավեր կամ որեւէ ընտրության մարտահրավեր: Ստացվում է դա գործնականում, թե ոչ, առերեւույթ ասելը բարդ է, քանի որ հաղորդուղիների թեման ներկայումս ծավալվում է գերազանցապես «ստորգետնյա» ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում