Saturday, 15 06 2024
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Պուտինը «կոլորի՞ Ալիեւի վիզը»

ՌԴ ԴԺ Վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարասինը ցանկություն է հայտնել, որ մինչեւ այս տարեվերջ Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացի: Նրա խոսքերով՝ դրանով կհաղթահարվի դիվանագիտական ներկայացուցչության «դիսբալանսը»:  Երեւում է, նման հարց ապրիլի 22-ի Պուտին-Ալիեւ հանդիպմանը քննարկվել է: Բաքվի իշխանական մամուլն ընդունում է, որ հյուպատոսական ներկայացուցչություններիա առումով իրոք «դիսբալանս կա». Ադրբեջանը ՌԴ տարածքում երկու գլխավոր հյուպատոսություն ունի՝ Սանկտ –Պետերբուրգում եւ Եկատերինբուրգում, իսկ Ռուսաստանն Ադրբեջանում միայն դեսպանատուն ունի:

Բայց ինչու՞ Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն չի ուզում ունենալ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում, այլ հատկապես՝  Ստեփանակերտում,- հարցադրում է անում haqqin.az-ը եւ մատնանշում, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրն այդ քաղաքում «ընտրատեղամաս է բացվել»: Նույն օրը ԼՂ-ում գտնվող ռուսաստանցի զինծառայողները քվեարկե՞լ են նախագահի ընտրություններում: Գուցե հրամանատարական կետում կազմակերպվել է, բայց Ստեփանակերտում եւ այլ բնակավայրերում պաշտոնապես ընտրատեղաս չի բացվել:

Իշխանական մամուլի այս դիտարկումից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինին փորձել է «ցրել»՝ առաջարկելով, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացվի Գյանջայում: Քաղաքը հայնի է նրանով, որ խորհրդային շրջանում այնտեղ դեսանտային դիվիազիա է տեղակայված եղել, բացառված չէ, որ մեկ-երկու տասնյակ ռուսներ մնացել են, նրանցից ոմանք, գուցե, ՌԴ քաղաքացիություն ունեն: Գյանջայում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հանրությանը կարելի է ներկայացնել այդ փաթեավորմամբ, ինչը դժվար է Ստեփանակերտի դեպքում:

Բաքվի լրատվամիջոցն ասում է, որ Ստեփանակերտում «ՌԴ քաղաքացիներ չկան, իսկ ռուս խաղաղապահները հեռացել են»: Այսինքն՝ ու՞մ պետք է հյուպատոսկան ծառայություն մատուցի Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը: Բայց եթե հարցը ԴԺ Վերին պալատի պրոֆիլային կոմիտեի նախագահի մակարդակով բարձրացվել եւ հրապարակայնացվել է, ուրեմն Մոսկվան «Գյանջայի գլխավոր հյուպատոսության» տարբերակը չի ընդունում եւ, ինչպես ռուսներն են ասում՝ «ցուլին բռնել է պոզերից»:

Մինչեւ այս տարվա վերջ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին Գրիգորի Կարասինի ասածը փաստացի «դիվանագիտական վերջնագիր է»: Հակառակ դեպքում նա կբավարարվեր հարցը քննարկելու առաջարկությամբ: Առկա է շատ ինտրիգային իրավիճակ. արդեն երկրորդ տարին է՝ Թուրքիան խոսում է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին, բայց երբեք ժամկետներ չեն նշվել: Մոսկվան հստակ նախանշում է «գործարքի կայացման վերջնաժամկետը»:

Վլադիմիր Պուտինին կահաջողի՞ «ոլորել Իլհամ Ալիեւի վիզը»: Դաշնային ժողովի Վերին պալատը հաստատում է ՌԴ ուժային կառույցների եւ արտգործնախարարի թեկնածությունները, դա պետական դուման չէ: Այդ պալատին է վերապահված Զինված ուժերի կիրառման մասին նախագահի հրամանագրի հաստատումը: ԴԺ Վերին պալատը փաստացի նախագահական իշխանության օրենսդրական ապահովման մարմին է: Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարել Մինսկ, պետական՝ Տաշքենդ:

Հետխորհրդային տարածքի ռեինտեգրացիայի ծրագրում Ադրբեջանն ընդգրկված է՝ որքան էլ Բաքուն տեսք է ընդունում թե «սուվերեն արտաքին քաղաքականություն է վարում»:Ըստ երեւույթին, Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի մտադրությունը խորքով Ադրբեջանի հավատարմության թեսթ է: Մենք ենթադրել էինք, որ հետխորհրդային տարածքում Պուտինի ուղեւորության հաջորդ հասցեն Բաքուն է լինելու: Եթե Պուտինը «ոլորի Ալիեւի վիզը»-իսկ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը կնշանակի Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան ներկայության ֆորմալ երաշխիք, աա Ադրբեջանը լուրջ խնդիրներ կունենա Իրանի եւ, գուցե, Թուրքիայի հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում