Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Գամբարը, Քերիմլին եւ Ալիեւը

Մայիսի 28-ին, որ Ադրբեջանում պաշտոնապես նշվում է որպես անկախության օր, նախագահ Իլհամ Ալիեւն արարողակարգային որեւէ միջոցառում չի անցկացրել3, տիկնոջ եւ ավագ դսետր ուղեկցությամբ մեկնել է Աղդամ: Ինչպես տեղեկացնում է նրա պաշտոնական կայքը, նա ներկա է գտնվել մի քանի գյուղի «վերականգման հիմնարկքեին»: Ալիեւներն այնուհետեւ եղել են օկուպացված Իվանյան համայնքում, որտեղ «ծանոթացել են վերանորոգված եւ վերականգնված շենքերի բնակարանային պայմաններին»:

Նույն օրը Բաքվի մերձակա Նովխանի ավանում Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «հիմնադիր-հայր» Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ հանրահավաք է անցկացրել նախ «Մուսավաթ» կուսակցությունը, ապա այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը: Փաստը, որ Ռասուլզադեի հուշարձանի մոտ «համակարգային ընդդիմությունը» ոչ թե միասնական, այլ առաձին հանրահավաքներ է անցկացրել, վկայում է նրանց միջեւ տարաձայնությունների մասին:

Հանրահավաքի ելույթում «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարը կարեւոր է «ղարաբաղյան պատերազմի հաղթանակը»: Միաժամանակ նա ասել է, որ «Մուսավաթը» դեռեւս չի հասել իր նպատակների իրականացմանը, այն է՝ «հաղթահարել մեկ անձի իշխանությունը, հաստատել ժողովրդավարություն եւ սերտացնել Թուրքիա-Ադրբեջան կապը»: Նա հայտարարել է, որ կուսակցությունը շարունակելու է իր նպատակներին հասնելու պայքարը՝ «ճնայած անբարյացկամների քննադատությանը»:

Ակնարկն այս դեպքում շատ թափանցիկ է. Գամբարը «Մուսավաթի» առաջնորդ է վերընտրվե ապրիլին:  Ադրբեջանում տպավորություն կա, որ նա քաղաքականություն է վերադարձել, որպեսզի «առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունից բաժին ստանա»: Գամբարը 1992-93 թվականներին Գերագույն խորհրդի նախագահ էր եւ իր հրաժարականով հարթել է Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձի ճանապարհը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքում ելույթ է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նա հատկապես շեշտել է, որ անկախ ադրբեջանական պետության հիմնադիրը Մամեդ Էմին Ռասուլզադեն է, նրա ավանդույթները պետք է վերականգնվեն: Քերիմլին հայտարարել է, որ նախօրեին ոստիկանությունը բռնություններ է կիրառել, բայց «կուսակցության հազարավոր համակիրների ներկայությունը վկայում է, որ Ռասուլզադեի, ԱԴՀ իդեալները հնարավոր չէ պոկել ադրբեջանցիների սրտերից»:

Անկախության օրվա արարողակարգային միջոցառումների բացակայությունը հասկանալի է. իշխանության քարոզչությունը Հեյդար Ալիեւին է անվանում անկախ պետականության հիմնադիր եւ համազգային առաջնորդ: Ալիեւը չի կարող հարգել Ռասուլզադեի հիշատակը: Ուշագրավ է, որ  «Մուսավաթի» առաջնորդն իր ելույթում իշխանության հասցեին ուղղակի քննադատություն չի հնչեցրել: Ընդհակառակը, Թուրքիա-Ադրբեջան հետագա սերտաճման նրա քարոզչությունը կարող է Ալիեւի համար արտաքին քաղաքական ռեսուրս լինել:

Ակնհայտ է, կարծես, որ Ժողճակատի առաջնորդ Քերիմլին առայժմ ներքաղաքական հնարավոր վերադասավորումներից դուրս է մնում: Հնարավոր է՝ դա մարտավարական քայլ է: Նրա զինակից, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլեւին սոցցանցային գրառում է արել. «Բոյկոտում ենք ընտրությունները՝ մեզ մեղադրում են, ուզում ենք մասնակցել՝ մեզ կապում են իշխանության հետ: Խորհուրդ տվեք՝ ի՞նչ անենք»: Ադրբեջանում, ամենայն հավանականությամբ, քաղաքական նոր հայտատու չի լինի: Ամեն ինչ վերադառնում է 1990-ական թվականների դասավորությանը: Եթե, իհարկե, Ժողճակատը չդիմի ռադիկալ քայլերի: Բայց այդ հավանականությունը գրեթե զրոյական է. Քերիմլիի ընտանիքն ապրում է Լոնդոնում: Եւ նրա ծախսած ամեն մի ֆունտ ստեռլինգի ծագումն Իլհամ Ալիեւը գերազանց գիտի: Քերիմլիի հակառակորդները երբեմն չափազանց բաց ակնարկում են, որ նրա ընտանիքի լոնդոնյան զվարճությունները վճարում է Socar պետական ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում