Wednesday, 12 06 2024
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարների կողմից բախումներ հրահրելուց հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել

Անկարայի կեղծ խաղաղասիրությունը

Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանն ու հարատեւ խաղաղության ջանքերին, ասված է Թուրքիայի անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որ տարածվել է այդ երկրում ԱԽ նիստի արդյունքում: Հարկ է նկատել, որ հայտարարությունն իհարկե միայն հայ-ադրբեջանական գործընթացի մասին չէ եւ նիստն էլ չի վերաբերել միայն այդ հարցին:

Խաղաղությանն աջակցելու Թուրքիայի պատրաստակամության մասին հայտարարությունը թերեւս կեղծ է: Ներկայումս իհարկե Թուրքիան Կովկասում շահագրգռված չէ որեւէ լարվածության, ապակայունացման սցենարով, սակայն հարատեւ խաղաղության հարցում նրա պատրաստակամությունը կարող է դրսեւորվել գործնական մի տարբերակով՝ Հայաստանի հետ հարաբերության կարգավորմանն ուղղված առաջընթացով, ինչը սակայն գոյություն չունի:

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթացը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան գործընթացով, իսկ դա խաղաղություն չէ, որովհետեւ այդ գործընթացում Ադրբեջանը իր առաջ դրել է բոլորովին այլ խնդիրներ՝հասնել Հայաստանի հանդեպ ռազմավարական, ռազմա-քաղաքական գերակայության եւ այդ դիրքերից պատրաստ լինել Կովկասում նոր պատերազմի: Երբ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորելու հարցը պայմանավորում է Հայաստան-Ադրբեջան գործընթացով, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի կամքով, ապա դա նշանակում է, որ գործնական առումով Անկարան աջակցում է պատերազմին, այլ ոչ թե խաղաղությանը:

2022 թվականի հուլիսի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների՝ այս պահին վերջին հանդիպումը, որն այդ պահին չորորդն էր: Դրանից հետո հայտարարվեց, որ կողմերը պայմանավորվել են բացել օդային ուղիղ բեռնափոխադրումների ճանապարհը, եւ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Այդ պայմանավորվածությունները առ այսօր՝ դրանց մասին հայտարարելուց երկու տարի անց էլ իրականացված չեն:

Եվ պարզ է, որ դրանց խոչընդոտը Հայաստանը չէ: Ավելին, ըստ էության դադարել են շփումները հատուկ բանագնացների մակարդակով: Եվ, էլ ավելին, Թուրքիան ինքն է նաեւ առավելապաշտության դիրքերից մոտենում հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին, ինչը եւս որեւէ կերպ խաղաղության ցուցիչ չէ: Առավելապաշտոությունը ցանկացած գործընթաց հանգեցնում է շանտաժի կետին, իսկ խաղաղությունն ու շանտաժը որեւէ կերպ համատեղելի չեն:

Նաեւ պարզ է, թե Անկարային ինչու՞ պետք չէ հայ-թուրքական կարգավորման գործուն առաջընթաց: Որքան հավասարակշռված եւ համաչափ առաջընթաց լինի այդ գործընթացում, այնքան բարձրանալու է Անկարայի՝ դրանից բխող պատասխանատվությունը: Մինչդեռ Թուրքիան տեսնում է, որ այժմ Կովկասի համար պատասխանատվություն չի ստանձնում որեւէ խոշոր խաղացող: Հետեւաբար, այսօր Կովկասում ըստ էության «անպատասխանատվության» մրցավազք է, որին մասնակցում է նաեւ Անկարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում