Saturday, 15 06 2024
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը
Սպասվում է կարճատև անձրև
Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան
27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել զինվորական ծառայությունից. «Ժողովուրդ»

Երեք փաստ, որ կեղծել է Վիտալի Բալասանյանը

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 27-ին «Արմլուր» լրատվականի հետ զրույցում ոչ ճշգրիտ և մանիպուլացնող հայտարարություններ է արել։

Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել 2020 թվականի 44-օրյա պատերազմում ոստիկանության ծառայողների մասնակցությունն ու ասել․ «Ոստիկանության ծառայողները պետք է իրենց ցույց տային 2016 թվականի ապրիլյան դեպքերին, անհրաժեշտ էր 2020 թվականին (նկատի ունի 44-օրյա պատերազմը-խմբ․) մասնակցեին, անհրաժեշտ էր 2020 թվականից հետո, երբ որ ՀՀ սահմաններում մենք տեսանք առաջխաղացումներ ադրբեջանական կողմից, մասնակցեին»,- հայտարարել է Բալասանյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ նույնիսկ բաց աղբյուրները վկայում են՝ ոստիկանությունը լուրջ մասնակցություն է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Ոստիկանական բաժինների ծառայողներից բաղկացած զորախմբերից զատ, պատերազմի 3-րդ օրը ռազմաճակատ է մեկնել նաև ոստիկանության զորքերի համահավաք գումարտակը։ Գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերի զորախումբը մեկնել է Քարվաճառի շրջան։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները մասնակցել են Քարվաճառի պաշտպանությանը։ Նույն օրերին ոստիկանության զորքերի մյուս զորախմբերը Հաթերքում, Ջրականում և Լիսագորում են մասնակցել պաշտպանական մարտերին։ Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցել են Քարինտակի պաշտպանական մարտերին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկել է թշնամու շրջափակման մեջ։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ 44-օրյա պատերազմում զոհվել է ոստիկանության 71 աշխատակից։ Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում թեժ մարտերի ընթացքում զոհվել են ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու 38 ծառայողներ։

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։

Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունը, որը սխալ տեղեկություններ է պարունակում, վերաբերում է ոստիկանության և Զինված ուժերի թվաքանակին։. «Էսօր ոստիկանական զորքերի քանակը, տեսանելի է, ավելի շատ է, քան Զինված ուժերի»,- նշել է Բալասանյանը:

Ինչպես հայտնի է, Հայաստանում Զինված ուժերի իրական թիվը համարվում է պետական գաղտնիք և չի հանրայնացվում։ Բայց միջազգային որոշ աղբյուրներ հրապարակում են երկրների զինված ուժերի անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տվյալներ, որոնցից մեկի ( statista.com) համաձայն, 2023-ին ՀՀ Զինված ուժերի քանակը կազմել է 45,000, իսկ մեկ այլ՝ worldpopulationreview.com կայքի համաձայն, 2024 թվականի տվյալներով ՀՀ Զինված ուժերի թվաքանակը 44,800 է:

ՀՀ ոստիկանությունը նույնպես փորձում է գաղտնի պահել երկրում ոստիկանների թվի մասին տեղեկությունները: 2018 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա հրապարակել էր մի ուսումնասիրություն, որի համաձայն, Հայաստանում ոստիկանության ծառայողների թիվը տատանվում է մոտ 8900-ից 10,400-ի միջակայքում: Իսկ Վիքիպեդիայի «ՀՀ Ոստիկանություն» ռուսալեզու հոդվածի տվյալներով՝ ոստիկանության թվաքանակը 10,000 է։

Մյուս հայտարարությամբ Բալասանյանը կասկածի տակ է դրել աղետի գոտում փրկարար ծառայության գործունեությունը։ «ՆԳ նախարարությունը պարտավոր է հասարակական կարգը պահպանել. Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմալուծվեց, հիմա ՆԳ նախարարության կազմում է, մենք չենք տեսնում այդ ստորաբաժանումները, որոնք էդ ժողովրդին տիրություն կանեն»,- ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 26-ին՝ կեսգիշերից սկսած Դեբեդ գետի վարարման հետևանքով աղետի մասին առաջին ահազանգերից հետո, ՆԳ փրկարար ծառայությունն անմիջապես անցել է ուժեղացված ծառայության՝ դեպքի վայրում կատարելով որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։ Դեպքի վայրում աշխատանքներ է իրականացրել ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, իսկ աշխատանքներին ներգրավված է եղել 324 փրկարարական ծառայող։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական շարունակվող աշխատանքների արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում: Սոցիալական ցանցերում բազմաթիվ քաղաքացիներ տարածում էին փրկարարների մասնակցությամբ աղետի գոտում մարդկանց օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութեր ու լուսանկարներ և շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար։

Այսպիսով, Վիտալի Բալասանյանի՝ ոստիկանության և փրկարար ծառայության վերաբերյալ հայտարարությունները կեղծ են և մանիպուլացնող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում