Այսօր կառավարության մոտ էր Կապանից Էմմա Խաչատրյանն, ով 7 տարի է՝ որդուց՝ Արա Խաչատրյանից տեղեկություն չունի, գրել են անհայտ կորած։
Տիկին Էմման մեղադրում է գործող պաշտոնյաներին, մասնավորապես, ոստիկանապետին և գլխավոր դատախազին. «Ի՞նչ խղճով ես գալիս վարչապետ Սերժ Սարգսյան: Օրենքից ես խոսում, պարոն Գասպարյան, քավոր-սանիկի ուժով չե՞ս ամեն ինչ անում։ Վարչության պետ Վախթանգ Ավագյանը, որ փողով իմ երեխային ծախել է, ինձ փող է առաջարկել, ասում է՝ արի, դիմում-բողոք մի գրի, մի գնա Երևան։ Ես փողը տամ, դու գնա, քեզ համար ապրի։ Թող Վախթանգ Ավագյանին գործից հեռացնեն, որ իմ երեխան գտնվի»։