Monday, 29 04 2024
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արարատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ

«ՀԺ». Ոչ ոք արյուն չի ուզում

Իշխանության և ընդդիմության միջև երկխոսության, դրանից սպասվող ակնկալիքների, նաև վերջինիս՝ իշխանության կողմից հնարավոր տապալման մասին թերթը զրուցել է հայտնի դերասան և ռեժիսոր Աշոտ Ադամյանի հետ, ով իր խոսքում ասել է. «Երկխոսության համար, բնա­կանաբար, կան կանոններ: Կա­նոն ասածը նշանակում է երկխոսել հստակ, կոնկրետ ինչ-որ կողմի հետ: Իշխանության դաշ­տում ասում են, թե մենք երկխոսում ենք, արտահերթ ընտրու­թյունների կարիք չկա ու փորձում են տպավորություն ստեղծել, թե մեր երկրում, մեծ հաշվով, ամեն ինչ նորմալ է ու իսկապես իշխանափոխության պահանջ չկա: Բայց, ներողություն, երկխոսու­թյան հարցն առաջացել է, որովհետև երկրի վիճակն օրհասա­կան է: Եթե այս գիտակցությունը իշխանությունը չունի, երկխոսու­թյունը կմնա ընդամենը երևակայական դաշտում»: Անդրադառնալով հանրության շրջանում երկխոսության նկատմամբ առաջացած վեաբերմունքին, դերասանն ասել է. «Ես որքան հասցնում եմ շփվել մարդկանց հետ, ընդ որում, իշ­խանական դաշտից այնքան բողոքներ եմ լսում՝ կապված այս հրավիճակի հետ: Այսինքն երկխոսությունը, որպես այդպիսին արտահերթ ընտրությունների գնալու մեթոդն է. այս պահանջը օդում կախված է, և մարդկանց հակվածությունը դեպի երկխոսու­թյուն, բնական է. ինքներս մեր թշնամին չենք: Քաղաքական երկ­խոսություն ասածը հասունացած է և, իհարկե, մեծ շրջանակներում կարծես թե դրական է ընկալվում»:

Խոսելով իշխանության՝ երկխոսության տապալմանն ուղղված վերջին քայլերի մասին՝ Ա. Ադամյանը նշել է. « Իշխանությունն իրեն պա­հում է այնպես, կարծես ամեն ինչ շատ լավ է, կան որոշակի, չնչին թերություններ, որոնք մինչև հերթական ընտրություններ կա­րելի է մի կերպ յոլա տանել: Ո՛չ, այդպես չէ: Օրհասական պահ է: Իսկապես մենք բոլոր իմաստնե­րով՝ և՛ ներքին քաղաքական, և՛ արտաքին քաղաքական, գտն­վում ենք այն վիճակում, որ ու­նենք արմատական փոփոխությունների պահանջ, որովհետև այն, ինչ կատարվում է պետա­կան ինֆրաստրուկտուրաներում, բոլոր ուղղություններով՝ սկսած արվեստից մինչև արդյունաբե­րություն, արտադրություն, սպա­սարկման ոլորտ և այլն, պար­զապես վախենալու տպավորու­թյուն է թողնում: Ես հասկանում եմ, որ իշխանության ցանկու­թյունն է տապալել, ինչքան հնա­րավոր է՝ լղոզել, ինչքան հնարա­վոր է՝ բանի տեղ չդնել այս առա­ջարկը, այսինքն, խույս տալ երկ­խոսությունից: Սա շատ հասկանալի է: Իհարկե, նրանք կողմ են հերթական ընտրություններին, որովհետև հերթական ընտրությունները կատարվում են նույն սցենարով, ինչ մենք տեսնում ենք՝ անարդար կեղծվում են նույն որակով, նույն ռեսուրսների օգտագործմամբ։ Սա, բնակա­նաբար, ձեռնտու է իշխանությա­նը, և նրանց ցանկությունը սա է: Իշխանությունը ցանկու­թյուն ունի տապալել երկխոսու­թյունը, բայց, կարծում եմ, չեն խուսափելու և այնուամենայնիվ, գնալու են երկխոսության»:

Հարցին, թե ինչ ընթացք կստանան քաղաքական զարգացումները երկխոսության տապալման արդյունքում, դերասանը պատասխանել է. «Եթե հակառակորդը քայլ չի կատա­րում, այստեղ որոշիչ ուժը դառ­նում է այլևս ժողովուրդը, որը կա­րող է գնալ բոլորովին այլ լուծման, և այդ լուծումը կարող է չբխել ոչ մեկի շահից: Այսինքն, զարգա­ցումները կարող են գնալ արաբա­կան երկրների սցենարով: Ոչ ոք չի կարող այդ դեպքում պատաս­խանատվություն կրել ժողովրդի ցասման և կամքի արտահայտ­ման համար: Նման արկածախն­դիր իրավիճակների գնալու իրա­վունք, ես կարծում եմ, ոչ ոք չունի, ներառյալ իշխող ադմինիստրա­ցիան: Այսինքն, որքան շուտ իրենք գնան երկխոսության, այն­քան ավելի լավ կլինի երկրի ու պետականության համար բոլոր ուղղություններով՝ և ներքին, և արտաքին. ներառյալ ղարաբաղ­յան մեզ համար կարևորագույն խնդիրը, հարցերը կլուծվեն անցնցում: Վերջապես շուստրիները. քցողները թեև մեր հայրենակիցներն են, բայց դա չի նշանակում, որ պետք է տրնգի պարեն ժողովրդի վրա։ Արյուն ոչ ոք չի ուզում։ Մենք տեսել ենք Մարտի 1, հոկտեմբերի 27։ Դա սև բիծ է մեր երկրի լեգիտիմության, դեմոկրատական լինել-չլինելու վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում