Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Անգլիայի առաջնությունում գլխավոր հակառակորդներից մեկի` «Չելսի»-ի մասին: Մասնագետի կարծիքով` այն հիանալի թիմ է, որտեղ խաղում են բազմաթիվ երիտասարդ և գերազանց ֆուտբոլիստներ: Վենգերը նշել է, որ Ժոզե Մոուրինյոն դեռ փնտրում է, բայց յուրաքանրյուր նոր քայլ մոտեցնում է նրան պատասխանին:
«Ի տարբերություն շատերի կարծում եմ, որ «Չելսի»-ն հիանալի ակումբ է: Մոուրինյոն, ինչպես նաև Գվարդիոլան, ուշադիր հետևում է իր թիմին և մեծ ճնշում գործադրում նրա վրա: Ներկայումս պորտուգալացի մասնագետը փնտրտուքների մեջ է, բայց յուրաքանչյուր նոր քայլ մոտեցնում է նրան պատասխանին: «Չելսի»-ի գրանցած վերջին արդյունքները խոսքերիս վառ ապացույցն են:
Մատան շարք է վերադարձել և ամեն ինչ իր տեղն է ընկնում: «Չելսի»-ն բազմաթիվ երիտասարդ ու գերազանց ֆուտբոլիստներ ունի»,- Twitter-ի իր էջում գրել է Վենգերը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Արսենալ»-ը ներկայումս զբաղեցնում է առաջին հորիզոնականը` 16 միավորով, իսկ «Չելսի»-ն վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:







































