Friday, 10 05 2024
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ

Հայ-ռուսական «թղթային» դաշնակցության տապալած քննությունը

Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից հետո, Հայաստանը Ռուսաստանի հետ կնքեց և վավերացրեց երկու առանցքային՝ հայ-ռուսական ՀՕՊ-ի և հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրերը։ Զավեշտալի է, բայց ապրիլյան քառօրյա պատերազմի ծանրությունն իրենց ուսերին կրել են ոչ թե նրանք, որոնք ստորագրել ու վավերացրել են այդ համաձայնագրերը, այլ 18-20 տարեկան զինվորներ, երիտասարդ սպաներ, կամավորականներ, որոնք կռվել են ռուսական սպառազինությամբ սանձարձակված հակառակորդի դեմ, պահել նրա առաջխաղացումը, որոնք զոհվել կամ ծանր վիրավորվել են այդ կռվում, մարդիկ, որոնք հարազատներ են կորցրել ապրիլյան պատերազմի օրերին:

Արդարությունն ու բարոյականությունը պահանջում է տվյալ դեպքում, որ այդ ծանր խնդիրները լուծողները լինեն այն փաստաթղթերը վավերացնողները, կնքողներն ու բանակցողները, որոնց առաջ բերած խնդիրներն էլ հետո ստիպված են լինում կյանքի գնով լուծել այդ զինվորները: Բանականությունն, իհարկե, այս դեպքում առաջնորդվում է պետական մեխանիզմներով, պետական շահով, անվտանգությամբ, դրա սպառնալիքների նախադեպերով: Այդ դեպքում ամենևին պարտադիր չէ, որ վավերացնողն ու սահման պահողը լինեն նույնը: Նրանք նույնանում են պետությամբ, դրա շահով, և մեկը սահմանում, մյուսը՝ ասենք թե խորհրդարանում պահում են պետության դիրքերը: Հայաստանում պետությունը ձևավորված չէ, դժբախտաբար:

Հայաստանում ձևավորված է մի ցուցանակ, պետության անվան տակ, որի ներքո իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան, քան պետական քաղաքականությունը: Հայաստանում պետության անվան տակ տեղի է ունենում անձնական և խմբակային շահերի սպասարկման մի մեծ գործընթաց, որտեղ պետական ամեն ինչ՝ շահից մինչև անվտանգություն, ենթակա է վաճառքի, առևտրի, փոխանակման: Անփոխանակելի է մի բան միայն՝ իշխանությունն ու փողը: Մնացյալ բոլոր գործողությունները չափվում են հենց այս ելակետից:

Ապրիլյան պատերազմը դարձավ Հայաստանի պետականության լակմուսի թուղթը՝ առաջ բերելով հակասական իրողություններ: Մի կողմից պարզ դարձավ, թե պետականության կառուցման ինչպիսի ահռելի հանրային ռեսուրս և էներգետիկա, էներգիա է պահպանվում երկրում, չնայած ահռելի սոցիալ-տնտեսական ու հոգեբանական դժվարություններին: Միաժամանակ, ապրիլյան պատերազմը ցույց տվեց նաև, թե այդ ռեսուրսն ինչպիսի կայծակնային արագությամբ կարող է մսխել հենց փողի ու իշխանության պաշտամունքով ապրող «էլիտան»:

Պատերազմն ի ցույց դրեց նաև որևէ պետության համար կարևորագույն մի բան՝ դաշնակիցների լինել-չլինելը: Դաշնակիցը տվյալ պետականության որակի, հզորության, կենսունակության, կշռի վկայություն է, ինդիկատոր: Ապրիլի պատերազմում Հայաստանը մնացել էր առանց դաշնակցի, թղթի վրա առկա դաշնակցի ըստ էության թշնամական գործողությունների պարագայում: Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի քաղաքական նվազագույն խնդիրը, այդ առումով, պետք է լիներ դաշնակցից պահանջվող հաշվետվությունը: Դա կարող էր և չլինել հատու, կոշտ հռետորաբանությամբ, թեև կային դրա բոլոր հիմքերը: Ձևը, ոճը կարող էր լինել ընտրության հարց, բայց ղարաբաղյան կարգավորման գործընթացում քաղաքական նոր շեշտադրումների առանցքային խնդրին զուգահեռ՝ Հայաստանն իր առաջ պետք է դներ նաև դաշնակցին դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ պատասխանատվության բերելու խնդիր:

Դա նշանակում է, որ Հայաստանը այդ թղթային դաշնակցի հետ չպետք է կնքեր որևէ նոր համաձայնագիր կամ պայմանագիր, առավել ևս անվտանգության ոլորտում, քանի դեռ հստակ, լիարժեք իրականացման փուլ չէին մտել նախկինում կնքվածները, քանի դեռ չէին տրվել հստակ, առարկայական, սպառիչ և պատասխանատու բացառություններ մինչ այդ չկատարված պարտավորությունների համար: Որովհետև հենց այդ պարտավորությունների ոչ միայն չկատարումը, այլ գիտակցված, պլանավորված, նպատակային չկատարումն է եղել ադրբեջանական ագրեսիայի հասունացման պատճառը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական իմաստով:

Ի վերջո, աշխարհը պետք է հետևեր հենց դրան՝ Հայաստանը, որ կարողացավ դիմագրավել ադրբեջանական ագրեսիային, որը հագեցած էր ակնհայտորեն առավել արդիական ու բազմաքանակ սպառազինությամբ, քան հայկականը, կարողանալո՞ւ է արդյոք իր քաղաքականության մեջ առանցքաին շտկումներ կատարել ոչ միայն ղարաբաղյան հարցում, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերության կարևորագույն խնդրում: Հայաստանը բռնեց ապրիլյան պատերազմի ռազմական քննությունը, սակայն տապալում է քաղաքականը: Որովհետև ոչ միայն ղարաբաղյան հարցում Երևանն ի զորու չեղավ կատարել անհրաժեշտ հիմնարար քայլերը՝ հետագա զարգացումներում հայկական շահերի համար ցանկալի բեկում ուրվագծելու համար, այլ նաև պետականության համար հաջորդ կարևոր հարցում՝ դաշնակցային հարաբերությունների ոլորտում չկարողացավ դնել անհրաժեշտ շեշտադրումները և ձևակերպումները:

Ավելին՝ այդ պայմաններում, Հայաստանին պարտադրվեց նոր համաձայնագրերի վավերացում, որտեղ «թղթային» դաշնակիցը իրավունքներ ձեռք բերեց նաև օդում և ցամաքում, կարծես քիչ էր գոյություն ունեցող ցամաքինը: Թղթե իրականությունը նյութականացնելու փոխարեն, Հայաստանն ավելացրեց թղթերի քանակը՝ այն դեպքում, երբ դառը փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելանում են հայ-ռուսական թղթերը, այդքան ամրանում է ռուս-ադրբեջանական իրականությունը: Այժմ դրան գումարվում է նաև թուրքական ցեմենտը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում