ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքում երկաթուղային կայարանում մերձքաղաքային ուղղության գնացքի վթարի հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել, շատ ուղևորներ պատահարի հետևանքով փակված են մնացել: Այդ մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Նյու Ջերսի նահանգի վթարային-փրկարարական ծառայություններին:
Այդ տեղեկությունը պաշտոնապես առայժմ չի հաստատվել:
Նախնական տվյալներով, որոնք հայտնում է CNN հեռուստաալիքը, գնացքն անհայտ պատճառներով չի նվազեցրել արագությունը կայարանին մոտենալիս՝ վթարի ենթարկվելով գործնականում ամբողջ թափով ընթացքի ժամանակ: