Elle ամսագրի ռուսական տարբերակը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ամենաառնական ըմբիշների հնգյակում ընդգրկել է հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին:
Արթուր Ալեքսանյանից բացի հնգյակում են նաև Ռուսաստանը ներկայացնող Ռոման Վլասովը և Դավիթ Չակվետաձեն, գերմանացի մարզիկ Դենիս Կուդլան և ԱՄՆ ներկայացուցիչ Կայլ Սնայդերը:
Հիշեցնենք, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին չեմպիոն ունեցավ Օլիմպիական խաղերում։ Արթուր Ալեքսանյանը կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին։







































