«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կարծիքով` Անգլիայի առաջնության առաջիկա մրցաշրջանի չեմպիոն կդառնա «Չելսի»-ն, որի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է նախորդ տարի: «Արիստոկրատներ»-ի նոր գլխավոր մարզիչը կլինի Ժոզե Մոուրինյոն:
«Կարծում եմ, որ առաջիկա մրցաշրջանում «Չելսի»-ն չեմպիոն կդառնա: Հաշվի եմ առնում այն, որ ակումբը նոր գլխավոր մարզիչ ու մարզչական շտաբ կունենա:
Ամենի հետ մեկտեղ լոնդոնյան ակումբի ղեկավարները կհզորացնեն թիմի առանց այդ էլ հզոր կազմը: Կարող եմ ասել, որ «Չելսի»-ն ֆավորիտ կլինի առաջիկա մրցաշրջանում»,- The Sun-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքը:







































