Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փորձում է օգնել թիմի հարձակվող Դիեգո Կոստային՝ պատշաճ մարզավիճակ ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Պորտու»-ի դեմ խաղից առաջ պորտուգալացին անհատական մարզում է անցկացրել Կոստայի հետ:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 13 հանդիպումներում Կոստան աչքի է ընկել երեք անգամ, ևս մեկ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում:








































