Thursday, 23 05 2024
«Ջիջի» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար վարույթ է հարուցվել
Սինգապուրը Ղազախստանում 1.7 մլրդ դոլարի ներդրումներ է արել
14:15
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել

Հովիկի որդի Արգամ Աբրահամյանը «թանկ» վարձակալներ է փնտրում (տեսանյութ, լուսանկարներ)

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնն այս օրերին վարձակալներ է փնտրում:

Կենտրոնը գտնվում է Ամիրյան-Տերյան փողոցների հատման հատվածում և հսկայական երկկողմանի շինություն է: Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցից այդ շենքի վարձակալներն են ALDO և RIVER ISLAND խանութները: Երկկողմանի այդ շենքի միջնամասում՝ Ամիրյան-Տերյան անկյունային հատվածում էլ տեղակայված է NATIONAL հյուրանոցը: Հյուրանոցը և Ամիրյան փողոցի հատվածն ունեն 7 հարկեր, որոնցից առաջին երկուսը առևտրային տարածքներ են, որտեղ էլ տեղակայված են վերը նշված խանութները: Իսկ Տերյան փողոցից շենքն ունի 9 հարկ, որտեղ նույնպես առաջին երկու հարկերը առևտրային նշանակության են:

«Առաջին լրատվական»-ը նախկինում տեղեկացրել է, որ Հ. Աբրահամյանն իր հետ մտերիմ պաշտոնյաների միջոցով փորձում է հաճախորդներ ապահովել հյուրանոցի համար: Այսինքն` նրանց զգուշացնում է, որ իրենց արտասահմանյան պաշտոնական կամ անձնական հյուրերին տեղավորեն NATIONAL-ում: Այժմ նրանք փորձում են վարձակալներ գտնել նաև այդ հսկայական բիզնես-կենտրոնի համար: Նշենք, որ հայր ու որդի Աբրահամյաններին, այնուամենայնիվ, հաջողվել է իրենց հյուրանոցն ու կենտրոնն ապահովել հաճախորդներով: «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե որքան է ծանրաբեռնված կոնկրետ բիզնես-կենտրոնը կամ ունի՞ ազատ վարձակալական տարածքներ: Զանգահարեցինք շենքի պատուհաններին փակցրած հեռախոսահամարներով: Մեզ պատասխանեցին, որ այս պահին ընդամենը մի քանի ազատ տարածքներ կան: Ամիրյան փողոցին նայող հատվածում մոտ 60 քմ ունեցող տարածքի 1 քմ-ն արժե 10.000 դրամ, այսինքն` այդքան տարածք զբաղեցնող գրասենյակի համար վարձակալը յուրաքանչյուր ամիս պետք է վճարի 600.000 դրամ կամ 1500 դոլար: Նույն հատվածում VIP տարածքի 1 քմ-ն արժե 11.000 դրամ, իսկ Տերյան փողոցին նայող գրասենյակների 1 քմ-ն 9.000 դրամ է: Առաջին և երկրորդ հարկերի առևտրային հատվածները, որտեղ խանութներն են գտնվում, 1 քմ համար վճարում են 20.000 դրամ: Համենայնդեպս, այդպես փոխանցեցին «Իմպերիում պլազայից»:

Նրանք նաև հաստատեցին, որ բիզնես-կենտրոնը պատկանում է Աբրահամյաններին: Երբ հարցրեցինք, թե տարածք վարձակալելու համար կարո՞ղ ենք Հ. Աբրահամյանի կամ Ա. Աբրահամյանի հետ խոսել, պատասխանեցին, որ կենտրոնի տնօրենն է այդ հարցերով զբաղվում: Իսկ եթե Աբրահամյանների հետ ունենք հաղորդակցության ներքին ճանապարհներ, կարող ենք ինքներս դիմել:

Ի դեպ, վերը նշված խանութները զբաղեցնում են հսկայական տարածքներ, ուստի դատելով վերը նշված գներից՝ յուրաքանչյուր ամիս Աբրահամյաններին վճարում են մի քանի հազար դոլար: «Իմպերիում պլազայից» նաև տեղեկացրեցին, որ ALDO և RIVER ISLAND խանութները հունիսի 1-ից ազատում են տարածքները: Խանութներից էլ տեղեկացրեցին, որ վարձը բավականին թանկ է և ձեռնտու չէ այդ կենտրոնում խանութ աշխատեցնելը, և որ իրենք տեղափոխվելու են «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոն: Տեղեկացնենք նաև, որ այս խանութներն էլ պատկանում են ԱԺ մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Այսինքն` ՀՀԿ-ական մի օլիգարխի գրպանից գումարը դուրս է եկել և մտել է մեկ այլ օլիգարխի՝ Հ. Աբրահամյանի գրպանը: Մինչդեռ այդ գումարներն, ընդհանուր առմամբ, գոյանում են շարքային քաղաքացիների գրպանից, որոնք թանկ գներով գնում են այդ խանութների ոչ բարձրորակ ապրանքը: Ըստ երևույթին, Ա. Սարգսյանն այլևս չի կարողանում կամ չի ցանկանում շարունակել իր անմիջական ղեկավարի ֆինանսավորումը ու որոշել է տեղափոխվել: Տեղեկացնենք, որ «Իմպերիում պլազայում» այս խանութները բացվել էին մոտ մեկ տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, Հ. Աբրահամյանը հսկայական հարստություն ունի: Նա նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ ներգրավված է անշարժ գույքի բիզնեսում: Էժան գնով ձեռք են բերում կիսակառույց շենքեր, ավարտին հասցնում և թանկ գնով վաճառում: Կոնկրետ Ամիրյան փողոցի այս շենքը նախկինում պատկանում էր հանրապետական մեկ այլ պատգամավորի՝ Մելիք Գասպարյանին: Վերջինիս մահից հետո Աբրահամյանները նրա որդուց պարզապես խլեցին այդ կիսակառույցը և ընդլայնելով՝ տեղում այս հսկայական հյուրանոց, բիզնես-կենտրոնը կառուցեցին:

Մամուլի հրապարակումների համաձայն` Աբրահամյաններին են պատկանում նաև «Արտաշատ-Վինկոն» գինու գործարանը, Արտաշատի տրիկոտաժի և մեխանիկական գործարանները, Շահումյան գյուղում գտնվող Արտաշատի շարժական մեքենայացված շարասյունը, Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի կենցաղսպասարկման կոմբինատը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի և հիմա ամբողջապես թալանվել է, Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման շենքը, որը հետո դարձավ խաղատուն, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը՝ 1 հեկտար հողատարածքով, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզը ներառյալ՝ CՕ գազի տեխզննությունը, Արտաշատի շրջանում գործող 6 գազալցակայաններ և բազմաթիվ շարժական գազալցակայաններ, Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը, «Արտֆուդ» պահածոների գործարանը, հեկտարներով հողեր և այլն:

Վերջերս էլ Հովիկ Աբրահամյանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում հանքարդյունաբերության ոլորտում: 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա: Նրան է պատկանում նաև Վայոց ձորի Ելփին գյուղի պղնձի և մոլիբդենի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը, արդեն հասկանալի է, Հ. Աբրահամյանի որդին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում