Գյումրիում այսօր «Նոր Հայաստան» փրկության ճակատը կազմակերպել էր իրազեկման երթ, որին մասնակցում էր նաև ՀԽ անդամ Իրինա Հարությունյանը:
«Սերժ Սարգսյանը մի անգամ լուրջ դեմքով ասաց. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», բայց ինքը մեր հայրենիքը վերածել է կրկեսի, վերջին սցենարն էլ՝ տեռորիստական ակտի մասին, բոլորս տեսանք, սիրուն սցենարով կազմակերպել էին, որ վախի մթնոլորտ տարածեն ժողովրդի մեջ: Տեռորիստները նստած են Բաղրամյան 26-ում, տեռորիստները նստած են Ազգային Ժողովում»,- իր ելույթում նշեց Իրինա Հարությունյանը և հավելեց. «Տեռորիստների դեմ պայքար է պետք տանել, ժողովուրդը պետք է պայքարի, բայց ոչ թե զենքով, այլ ժողովորդական ընդվզումով»:
Մանրամասները՝ տեսանյութում: