Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայանալիք Մադրիդի «Ռեալ»-ի հետ խաղից առաջ շվեդական «Մալմյո»-ն փոքրացրել է խաղադաշտը։ Այս մասին գրում է իսպանական AS պարբերականը։
«Սվեդբանկ» մարզադաշտի դիմային գծերը կենտրոնին են մոտեցվել 1 մետրի չափով։ Ընդ որում՝ նախկին գծերի հետքը դեռևս նկատելի է։ Ենթադրվում է, որ դա արվել է մադրիդյան ակումբի ակտիվ եզրային խաղացողների համար խնդիրներ ստեղծելու համար։
Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ պաշտոնական խաղերում խաղադաշտի երկարությունը կարող է կազմել 90-120 մ։ «Մալմյո» – «Ռեալ» խաղը կայանալու է սեպտեմբերի 30-ին։








































