Friday, 10 05 2024
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է

«Երևանից սկսողները» նույն Երևանը «շինողներն» են (լուսանկարներ)

Անցած սեպտեմբերին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարեց, թե մայրաքաղաքում գտնվող 10 կիսակառույցները պետք է ավարտին հասցվեն, և դրանց կառուցապատողներին ծանուցվել է, որ մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանին հստակ ժամանակացույց ներկայացնեն իրենց ծրագրերի վերաբերյալ, թե երբ են սկսում, ինչ ժամկետներում, ինչ նախագծերով և ինչ տևողությամբ: «Եթե ոչ՝ քաղաքապետարանն արդեն պարտադրված կլինի դիմել կառավարություն, որ տարածքները ճանաչվեն հանրային գերակա շահ»,- հայտարարել էր Ն. Սարգսյանը:

Մեկ ամսից անցել է վեց ամիս, սակայն այդ կիսակառույցների հետ կապված դեռ որևէ առաջընթաց չկա: Կիսակառույցներից մեկը գտնվում է Աբովյան 5/5 հասցեում և պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Ավելի կոնկրետ` այդ տարածքը գտնվում է «Երևան» հյուրանոցի անմիջապես դիմացը և երկու ցածրահարկ փոքր շինությունների մեջտեղում: Գ. Ծառուկյանը պլանավորել է իրեն պատկանող մոտ 2000 քմ տարածքում կառուցել «Կեմպինսկի» ապրանքանիշին պատկանող 18-հարկանի հյուրանոցային համալիր:

Աբովյան 5/5 հասցեի կիսակառույցը

Քաղաքապետարանը, սակայն, առաջարկել է հրաժարվել նման բարձրության շենք կառուցելուց` հաշվի առնելով կենտրոնի նոր չափորոշիչները: Ն. Սարգսյանն անցած տարեվերջին հայտարարել էր, թե նախագիծը պետք է փոփոխվի, որից հետո այն կներկայացվի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը: Փոխվե՞լ է նախագիծը, այն ներկայացվե՞լ է քաղաքաշինության խորհրդի քննարկմանը` դեռ պարզ չէ: Քաղաքապետարանից պատասխանեցին, որ առաջիկայում բոլոր 10 կիսակառույցների հետ կապված տեղեկատվություն կլինի:

Ծառուկյանի հիշյալ կառույցի շինարարությունը սկսվել է մի քանի տարի առաջ, կառուցվել է ընդամենը 2 հարկ և այդ վիճակում էլ թողնվել է: Աբովյան փողոցից այն պարսպապատվել է, որ աչքի համար այդքան էլ տեսանելի չլինի: 

Ընդ որում` շրջակայքի օբյեկտների աշխատողները տեղեկացրեցին, որ կիսակառույցի վերին հատվածում գտնվող «Պասկուչի» սրճարանի 4-հարկանի ապակեպատ շենքն էլ է Գ. Ծառուկյանը գնել, և որ դա էլ պետք է քանդվի ու փոխարենը հսկայական հյուրանոցային համալիր կառուցվի: Այսինքն` Գ. Ծառուկյանը ցանկանում է կառուցապատել Աբովյան փողոցի Թումանյան-Պուշկին հատվածը:

Ասում են՝ Գ.Ծառուկյանը ցանկանում է այս շենքն էլ քանդել ու փոխարենը հյուրանոց կառուցել

Հիշեցնենք, որ այդ կիսակառույցից մի փոքր վեր՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկում գտնվող Սպորտի և երիտասարդության նախարարության շենքի մի հատվածը տարիներ առաջ Գ. Ծառուկյանը քանդեց ու բարձրահարկ բնակելի շենք կառուցեց: Իհարկե, մի փոքր հարկաբաժին հատկացրեց նախարարությանը: Հիմա մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ հատվածը ոչ բարեկարգ է ԲՀԿ ղեկավարին պատկանող կիսակառույցի ու ծրագրերի պատճառով, և դժվար է ասել, թե նա ինչու չի ցանկանում ավարտին հասցնել սկսած շինարարությունը: Անցած տարի, օրինակ, մամուլում հրապարակում եղավ, թե օլիգարխներն ու խոշոր գործարարները, այդ թվում և` Գ. Ծառուկյանը հավաքվել ու որոշում են կայացրել, որ դանդաղեցնեն իրենց բիզնես-գործունեությունը, որպեսզի իշխանությունները հասկական, որ առանց իրենց տնտեսությունը չի կարող զարգանալ, և դրանով խոչընդոտեն կառավարության տնտեսական ծրագրերին:

Ի դեպ, տարիներ առաջ նույն Գ. Ծառուկյանը հսկայական սպորտային համալիրի կառուցում սկսեց Երևանի կենտրոնի մեկ այլ հատվածում՝ Օղակաձև զբոսայգու Խանջյան փողոցին հարող հատվածում: Բայց այդ համալիրի կառուցումն էլ վերջնականապես ավարտված չէ և դեռևս մեկուսացված է շրջակայքից:

Օղակաձև զբոսայգում կառուցված սպորտային համալիրը

Ընդ որում` այս կառույցի համար տարիներ առաջ այգում կտրվեցին բազմաթիվ հաստաբուն ծառեր: Հիմա, փաստորեն, Գ. Ծառուկյանի երկու կիսակառույցներն էլ փչացնում են մայրաքաղաքի կենտրոնական ամենագեղեցիկ փողոցի ու միակ այգու տեսքը, իսկ Երևանի քաղաքապետարանն ի զորու չեղավ Գ. Ծառուկյանին ստիպել ավարտին հասցնել դրանք ու բարելավել այդ հատվածները: Ընդ որում` տեղեկություններ կային, որ այգու մեջ սպորտային համալիրի կառուցապատումը սկսել են առանց համապատասխան թույլտվություն ունենալու: Քաղաքապետարանից խոստացան ավելի ուշ սպորտհամալիրի հետ կապված տեղեկություններ տրամադրել: Այսքանից հետո ԲՀԿ ղեկավարը հայտարարում է, որ Երևանը միայն Աբովյան-Թումանյան խաչմերուկը չէ, և որ Երևանի ղեկավարները ուշադրություն չեն դարձնում քաղաքի այլ հատվածներին:

Ինչ վերաբերում է Ն. Սարգսյանի թվարկած մյուս 9 կիսակառույցներին, ապա քաղաքապետարանից ասացին, որ Սասունցի Դավիթ հրապարակում գտնվող կիսակառույցի քանդման թույլտվությունն արդեն կա: Այդ կառույցը պատկանում է «Բիլդ» ընկերությանը, և դրա տեղում պետք է հյուրանոց ու բազմաֆունկցիոնալ համալիր կառուցվի: Կա նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող Թաղման բյուրոյի նախկին շենքի քանդման թույլտվություն, որի տեղում էլ պետք է կառուցվի Բրազիլիայի դեսպանատունը: Քաղաքապետարանից փոխանցեցին նաև, որ առաջիկա օրերին կսկսվեն նախկին «Սևան» հյուրանոցի հատվածում և Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի տարածքում շինարարական աշխատանքները: Իսկ մյուս շինությունների, այդ թվում` Գ. Ծառուկյանի կիսակառույցի, Տերյան փողոցի վերջնամասում «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ 9951.64 քմ տարածքի, նախկին Երիտասարդության պալատի, Կասկադում Գաֆեսճյան կենտրոնի, Հաղթանակ կամրջի մոտ գտնվող «Սասնա Երկիր» ՍՊԸ-ի 9000 քմ տարածքի, Բաղրամյան պողոտայում «Վալենսիա» ՀՁ ՍՊ ընկերության 2750 քմ տարածքի, «Դվին» հյուրանոցի, Ավան` Աճառյան փողոցի մոտ «Ալ Համռա Ռիել Իսթեյթ Դիվելոփմենթ ԼԼՍ» ընկերության 11 հա տարածքի շինարարական աշխատանքները սկսելու և ավարտին հասցնելու ժամկետներն են  ճշտվում:

Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Երևանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, չարաշահումներ, ոչ թափանցիկ գործարքներ և ընթացակարգեր, որոնք բացասական էական ազդեցություն ունեն Երևանի բնակիչների վրա: 

Ըստ Օսկանյանի՝ Երևանի նկատմամբ գյուղապետական մոտեցում կա: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ հրապարակային միջոցառումներում, շինարարության որակում և քաղաքի զարդարանքներում: Օսկանյանը գտնում է, որ Երևանի նկատմամբ մեր փիլիսոփայական մոտեցումը պետք է փոխենք և քաղաքին վերաբերվենք որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության մայրաքաղաքի և օտարազգի այցելուների համակրելի վայրի: Նման փիլիսոփայությամբ մենք էապես նպաստած կլինենք ոչ միայն քաղաքի տեսքի և որակի փոփոխությանը, այլ նաև բնակչության նույնիսկ ամենատարրական առօրյային վերաբերող խնդիրների արդյունավետ լուծմանը: 

Քաղաքի խնդիրները Վարդան Օսկանյանը  դիտարկում է չորս հարթություններում.

Առաջինը Երևանի բնակիչների առօրյային վերաբերող հարցերն են՝ ջրամատակարարում, աղբահանություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորությունների ստեղծում, կանաչ գոտիներ, ապահով շենքեր և վերելակներ և այլն: Այս բոլոր ոլորտներում էլ լրջագույն խնդիրներ կան, և հաճախ ոչ միայն առաջընթաց չկա, այլև նույնիսկ վատթարացում կա: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ և արդյունավետ կառավարման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են: 

Երկրորդը քաղաքի ճարտարապետական տեսքն է: Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ և վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ և այլն: Քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի նախ կասեցնել Երևանի դիմագծի աղճատումն ու աղավաղումը և հետո լրջորեն մտածել վերականգնելու այն, ինչ այս տարիների ընթացքում կորցրել ենք: 

Երրորդը քաղապետարանում և թաղապետարաններում բյուրոկրատական քաշքշուկներն են: Այստեղ քաղաքացիների շփումը քաղաքային իշխանությունների հետ պետք է հնարավորինս հեշտացնել, դարձնել թափանցիկ, կրճատել թույլտվություններ ստանալու ընթացակարգերը և այլն:

Վերջապես, Երևան քաղաքում փոխել գործարար մթնոլորտը, բոլոր բիզնեսների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու և շահելու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Նոր մթնոլորտում մեծացնել քաղաքի ֆինանսական եկամուտների հնարավորությունները և խնդիր դնել Երևանը դարձնել ֆինանսապես լիովին ինքնաբավ: 

Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հերթական հնարավորություն է երկրում իրավիճակ փոխելու համար: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանն» իր ընտրարշավի երկու կարգախոս է ընտրել՝ «Փոխելու ենք» և «Սկսենք Երևանից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում