Այսօր հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը երբ կապաքինվի վնասվածքից ու կվերադառնա խաղադաշտ։
AS-ի տեղեկություններով՝ Բեյլն իր թիմակիցներին կկարողանա օգնել արդեն հոկտեմբերի 4-ին կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ խաղում։
Հիշեցնենք, որ Բեյլն ազդրի մկանների վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ խաղում (4:0):






































