Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հուշագիրը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 18-ին
«Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա», – այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։








































