Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍՆ-ը։
«Ամառային տոնին են միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում է տոնական մթնոլորտ, և «Ֆեստիվառն» իր տրամաբանական հունով շարժվում է դեպի Թալինի հրապարակում կայանալիք մեծ համերգը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։










































