Իրանի զինված ուժերին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ եթե այսօր գիշերն ԱՄՆ-ը հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա անհրաժեշտ կլինի անհապաղ տարհանել Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ռազմավարական օբյեկտներ։
«Ֆարս» գործակալության հետ զրույցում աղբյուրը նշել է, որ Իրանի հնարավոր պատասխան գործողությունների հետևանքով քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար պետք է տարհանվեն Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները, ինչպես նաև Ֆուջեյրայի և Ջեբել Ալիի նավահանգիստները։
Նա նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության հնարավոր հետևանքների մասին։










































