Thursday, 23 05 2024
«Ջիջի» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար վարույթ է հարուցվել
Սինգապուրը Ղազախստանում 1.7 մլրդ դոլարի ներդրումներ է արել
14:15
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Մեքսիկայում 9 մարդ է զոհվել նախընտրական միջոցառման ժամանակ բեմի փլուզման հետևանքով
Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության․ կա զոհ
Առաջին անգամ ՀՆԱ-ի աճը էապես տարբերվում է տնտեսական ակտիվության ցուցանիշից․ այն կազմել է 14,3%
13:15
Նավթի գները նվազել են- 22-05-24
13:00
Ստեղծվել է ԵՄ դիվանագիտական ակադեմիա
Ռուսաստանում ձերբակալվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել

Հայ-ֆրանսիական հարաբերությունները վերջին տարիներին նոր որակ են ստացել. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն ից, Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է պարոն Լը Ռուին և պատվիրակության մեջ գտնվող մի շարք խորհրդարանականներին Երևանում մեկ տարի առաջ կայացած հանդիպումից հետո կրկին հյուրընկալել, ուրախ է նաև պատվիրակության կազմում տեսնել առաջին անգամ Հայաստան այցելած պատգամավորների:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրանց համոզմամբ, ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական բարեկամությունն ու լավ հնարավորություն են՝ տեղում անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: «Ֆրանսիայի պարագայում այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և նաև Լեռնային Ղարաբաղ: Ընդհանրապես, վերջին տարիներին հայ-ֆրանսիական առանձն աշնորհյալ հարաբերությունները նոր որակ են ստացել՝ նշանավորվելով երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր ոլորտներում»,-գոհունակությամբ նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևորագույն բաղկացուցիչ է միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում իրենց նշանակալի ավանդն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:

Պատգամավոր Բրյունո լը Ռուն Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները: Նա ևս գոհունակությամբ է նշել, որ տարբեր մակարդակներում հաճախակի դարձած երկկողմ հանդիպումները մշտապես աչքի են ընկել արդյունավետությամբ՝ հանդիպումից հանդիպում նախանշելով համագործակցության նոր եզրեր:

Ֆրանսիացի պատգամավորները կարևորել են նաև այցելությունը Լեռնային Ղարաբաղ և շեշտել, որ լինելով խորհրդարանականներ, իրենց առաքելությունն ու անմիջական պարտականությունն են համարում տեղում ծանոթանալ իրավիճակին, շփվել մարդկանց հետ և այդ ամենի արդյունքում ձևավորված իրենց պատկերացումները, տեսածն ու լսածը փոխանցել նաև գործընկերներին: Ըստ նրանց, Ֆրանսիան շահագրգռված է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի լուծման համար շարունակվեն երկխոսությունն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացը, և իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ ևս այդ նպատակին են ծառայում:

Հանդիպման ժամանակ հյուրերը ՀՀ Նախագահին խնդրել են հակիրճ ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու այդ բարեփոխումների նպատակը: Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ, իր համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում