Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն Marca-ի հետ զրույցում բացահայտել է իր լավ մարզավիճակը պահպանելու գաղտնիքը։
«Պետք է ամեն օր ջանասիրաբար աշխատել։ Դրա արդյունքում երկար տարիներ պահպանում եմ բարձր մակարդակը։ Դա պատահականություն չէ։ Շատ եմ մարզվում նաև խաղադաշտից դուրս։
Երբ փոքր էի, շատերն էին ասում, որ շատ տաղանդավոր եմ, բայց նիհար։ Այդ ժամանակից ապրում եմ մարմինս անընդհատ կատարելագործելու մտքով։ Մարզասրահում ջանասիրաբար աշխատանքի արդյունքում որակներս բարելավել եմ այդ տեսանկյունից։
Ամրակազմ լինելը մի շարք առավելություններ է տալիս։ Մանրուքներ չեն լինում։ Պետք է ուժային վարժություններ կատարել։ Դա թույլ է տալիս լավ մարզավիճակում գտնվել ամբողջ մրցաշրջանի ընթացքում»։